Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Համերգ-ներկայացում` հանուն Էրիկի



Սեպտեմբերի 12-ին` ժամը 19.00-ին, Երեւանի Մոսկվայի տանը տեղի կունենա համերգ-ներկայացում, որի ողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ Էրիկ Սարգսյանի բուժման համար: Համերգ-ներկայացմանը կլինի «Երազներ երազներում» հոգեբանական պարային ներկայացման պրեմիերան «Միհր» թատրոնի կողմից, ինչպես նաեւ «Երեւակայության հետքերով» դաշնամուրային պատկերներ Կորյուն Փիլոսյանի ու Ալեքսանդր Իրադյանի կողմից: Տոմսերի արժեքը 2000-4000 դրամ է: Համերգ-ներկայացման ընթացքում կարելի է գնել Վահե Արսենի «Կանաչ աստվածների վերադարձը», Կարեն Ղարսլյանի «Գրողի ծոցը», Մեսրոպ Հարությունյանի «Եռանկյան չորրորդ անկյունը», Կարեն Անտաշյանի «Անտաշատ-78% պոեզիա», Ռուզաննա Պետրոսյան «Արեւին», ինչպես նաեւ հեղինակային երգի հավաքածուն: Գրքերի եւ CD-ի վաճառքից գոյացած գումարը կփոխանցվի Էրիկի հաշվեհամարին: Էրիկը հիվանդ է ավշային հանգույցների քաղցկեղով, այժմ ծնողների հետ Ռուսաստանում է, երկրորդ քիմիաթերապիան եւս բարեհաջող անցավ, որոշ ժամանակ հետո  անհրաժեշտ է լինելու  երրորդ քիմիաթերապիան: Համերգը կազմակերպում է երիտասարդական նախաձեռնող խումբը, որը ակտիվորեն գումար է հավաքել եւ մի շարք ակցիաներ կազմակերպել Էրիկի փրկության համար: Էրիկ Սարգսյանի կյանքը փրկելու համար ֆինանսապես օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել «Արցախ» բանկի հետեւյալ հաշվեհամարներին: ՀՀ դրամ փոխանցելու դեպում` 22 300 40 39 994 ԱՄՆ դոլարի դեպքում` 22 300 51 19 993 Լուսինե Կամոյի Բեգլարյանի անունով Տեղեկությունների համար զանգահարել 093 129004 կամ 099 855997:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված