Երկուշաբթի, 16 դեկտեմբերի

Սոցապ նախարարությունը ծերանոցում թերություններ է հայտնաբերել



Հաղթանակ գյուղի ծերանոցում` թիվ 1 տուն-ինտերնատում կատարված ուսումնասիրությունների և մոնիտորինգի իրականացման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցները հայտնաբերել են թերություններ և բացթողումներ, որոնց վերաբերյալ տուն-ինտերնատի տնօրինությանը տրվել են ցուցումներ` դրանք վերացնելու ուղղությամբ: Ծերանոցում տիրող վիճակին արդեն անդրադարձել ենք, իսկ որոշ պարզաբանումների համար դիմել էինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:  Հասարակայնության հետ կապերի բաժնից մեր հարցումից 20 օր անց,  ի վերջո, ստացանք պատասխան: Համաձայն պատասխանի` եռամսյակը մեկ նախարարության Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի ու ռազմավարական ծրագրերի և մոնիտորինգի վարչություններն են իրականացնում մոնիտորինգ և վերահսկողություն, ցուցաբերում մեթոդական-գործնական օգնություն: Մոնիտորինգի իրականացման ժամանակ ուսումնասիրվում է սպասարկման վիճակը,  սննդի, հագուստի, բուժօգնության, դեղորայքային ապահովության, սանիտարահիգիենիկ և այլ պայմանների համապատասխանությունը ՀՀ կառավարության հաստատած չափորոշիչներին: Ինչպես պարզել են նախարարության աշխատակիցները, ծերանոցում հայտնաբերված թերությունները հիմնականում կապված են անկողնային հիվանդների բաժանմունքի սանիտարահիգիենիկ պայմանների և սննդի կազմակերպման հետ, մասնավորապես` շատ խնամվողներ սնունդը տանում էին սենյակներ, որտեղ հակասանիտարական վիճակ էր ստեղծվում, ինչն անթույլատրելի է: Պատասխան գրությամ մեջ նշված է, որ բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայումս այդ հարցը լուծվել է. «Վերջին շրջանում թերությունները վերացնելու ուղղությամբ բավականին աշխատանքներ են տարվում, սակայն հիմնական խնդիրը մնում է տուն-ինտերնատի մասնաշենքերի և լվացքատան հիմնանորոգումը»: Հիշեցնենք, որ Հաղթանակ գյուղում գտնվող թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենը այս տարվա հուլիսի 30-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից համաձայն իր դիմումի` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Արմեն Գյուրջյանը: Իսկ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվել է բաց  մրցույթ, որը կկայանա 2010թ. նոյեմբերի 17-ին:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված