ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Խորհրդանշական Գիսաստղի օրը



Տիգրան Մեծի ժամանակներից մեզ հասած դրամների վրա Հայոց արքայից արքայի պատկերից բացի կա նաեւ Գիսավոր աստղ: Գիտնականները երկար ժամանակ փնտրել են այն հարցի պատասխանը, թե ինչու է աստղը պատկերվել դրամի վրա: Պարզվել է, որ մ.թ.ա. 87թ. օգոստոսի 6-ին երեւացել է Գիսավոր աստղը եւ նույն օրը Տիգրան մեծը սկսել է իր Պարթեւական արշավանքը: «Սերունդ» հայապահպան միավորման ներկայացուցիչ Արտակ Մովսիսյանն ասում է, որ դա համարվեց Հայոց տիրակալի հաջողության նախանշան եւ դրա համար էլ տեղ է գտել դրամների վրա: Դա է նաեւ պատճառը, որ այսօր` օգոստոսի 6-ին, տեղի ունեցավ Նիկողայոս Ադոնցի «Տիգրան Մեծ» աշխատության եւ Արմեն Մալխասյանի «Տիգրան Մեծ» պատմավեպի շնորհանդեսը: Արմեն Մալխասյանի «Տիգրան Մեծ» պատմավեպում զետեղված է Տիգրան Երկրորդի գահակալման սկիզբը, կյանքը, ռազմական ունակությունները, վերադարձը հայրենիք, Հայստանի կյանքի նկարագորութույնը: Գրքում տեղ են գտել նաեւ տեղեկություններ հայերի նախապաշարումների ու հավատալքիների մասին: «Պատմավեպում գեղարվեստականն ու պատմականը միաձուլված են, շատ շատ պատմական փաստերի շուրջ ներկայացնում եմ իմ տարբերակը»,- ասում  է հեղինակը: Նիկողայոս Ադոնցի «Տիգրան Մեծ» աշխատությունն էլ ներկայացնում է մ.թ.ա. 4-րդից 1-ին դարերի Հայաստանի, Հայոց արքայից արքա Տիգրան մեծի եւ նրա դաշնակից Միհրդատ Եվպատորի պատմությունը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված