Չորեքշաբթի, 20 նոյեմբերի

«Ես ունեմ հիանալի արվեստանոց և առանձնատուն, բայց դա ոչ մի կապ չունի «Սիմֆոնիայի» քարերի հետ»



«Դա անփույթ և ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հայտարարություն է, նման բան չի եղել»,- այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին Փարավոն Միրզոյանն այսպես պատասխանեց այն հայտարարություններին, որ ինքը Գառնու իր առանձնատունը կառուցել է «Քարե սիմֆոնիայի» քարերով: Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի Գառնու առանձնատան մասին «Հետքը» գրել է: ««Սիմֆոնիայի» քարերին ոչ մեկը ձեռ չի տվել: Դա ձորում գտնվող թափված քարերից է պատրաստված: Միայն պետք է շնորհակալ լինել Փարավոն Միրզոյանին, որ քարերը ճիշտ օգտագործեց, իսկ մինչ այդ բնակիչները այդ քարերը օգտագործում էին հատակի համար: Միայն ինքը մտածեց, որ դրանք կարող են պատի մակերեսի վրա լինել»,- ասում է Փարավոն Միրզոյանը: Նրա կարծիքով` քաղաքի բոլոր բնակիչները պետք է երջանիկ լինեն, որ Գառնիում մի հատ ճաշակով տուն է կառուցված: Փարավոն Միրզոյանը Գառնիում ոչ միայն առանձնատուն, այլև արվեստանոց ունի` մոտ 60-70 աշխատանքով: «Ես ունեմ հիանալի արվեստանոց և առանձնատուն, բայց դա ոչ մի կապ չունի «Սիմֆոնիայի» քարերի հետ»,- ասում է պատկերասրահի տնօրենը: Նա նշում է, որ «Քարե սիմֆոնիայի» քարերին անգամ ցանկության դեպքում հնարավոր չէ ձեռք տալ, քանի որ անհնար է բարձրանալ այնտեղ: «Հենց Գեղամը (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին գեղ. ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյան - Ի.Մ.) և Փարավոն Միրզոյանը պետք է կառուցեն, որովհետև նրանք հոնորար են ստանում, նրանք արվեստի գործեր են ստեղծում, նրանք ոչ կաշառք են վերցնում, ոչ էլ նրանց առաջարկում են: Ի՞նչ է, պետք է անպայման Օպերայի կամ Ազգային պատկերասրահի տնօրենը աղքա՞տ լինի»,- ասում է Փարավոն Միրզոյանը: Նա ասուլիսին ներկա լրագրողներին հրավիրեց Գառնու իր առանձնատուն:

Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված