ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

«Թանգարան գնում են ոչ թե ման գալու կամ տեսնելու, այլ կրթություն ստանալու համար»



Այս ամառ Ազգային պատկերասրահի այցելուների թիվն աճել է: Տնօրեն Փարավոն Միրզոյանն այդ հանգամանքը բացատրում է զբոսաշրջիկների այցելություններով, Հայաստանում անցկացվող մի շարք միջոցառումներով, օրինակ` «Մեկ ազգ, մեկ մշակույթ»: Նա նշում է, որ երևանցիները սիրում են այցելել պատկերասրահ ամսվա մեջ այն օրը, երբ մուտքն ազատ է: Օրինակ`Թանգարանային գիշեր ծրագրի օրը Ազգային պատկերասրահ է այցելում 6.000-7.000 մարդ: «Շատ քիչ են այն մարդիկ, ովքեր գալիս են` մեկ-երկու աշխատանք նայելու: Թանգարան գնում են ոչ թե ման գալու կամ տեսնելու, այլ կրթություն ստանալու համար»,- ասում է Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը և հավելում, որ իրենք դասընթացներ են անցկացնում թանգարան այցելելու կուլտուրա դաստիարակելու համար: Փարավոն Միրզոյանի տնօրինության օրոք Վերահսկիչ պալատը 7 անգամ ստուգումներ է անցակացրել պատկերասրահում: Նրա խոսքերով` գրանցվել է մեկ բան. Ազգային պատկերասրահը պետք է ունենա օդափոխության և ջերմային համակարգ: Ազգային պատկերասրահում պահվում է 26.500 աշխատանք, որը հավաքվել է 90 տարվա ընթացքում: Այս հավաքածուն այժմ թվայնացվում է: Դրսից ցուցահանդեսներ բերելը կապված է մեծ ծախսերի հետ: Ի դեպ, սեպտեմբերի 3-ին Սանկտ-Պետերբուգում կբացվի Փարավոն Միրզոյանի անհատական ցուցահանդեսը: Հոկտեմբերին նախատեսվում է Սերբիայում ևս կազմակերպել գեղանկարչի անհատական ցուցահանդես: Իսկ այս օրերին Փարավոն Միրզոյանի աշխատանքների բաց ցուցադրություն է տեղի ունենում Ստեփանակերտի Ազատության հրապարակում:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված