Երկուշաբթի, 18 նոյեմբերի

«Որքան մաշկի գույնը մուգ, այնքան այն պաշտպանված է արեւի ճառագայթներից»



Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ուլտրամանուշակագույն ճառագայթներն առաջացնում են քաղցկեղ Հայտնի են մաշկի 6 տիպեր, բայց Հայաստանում ամենատարածվածը 1-4 տիպերն են: Առաջին տեսակն այն է, որը մելանիում չունի: Մելանիումն այն նյութն է, որ մաշկին երանգ է տալիս եւ պաշտպանում է այն արեւի ճառագայթներից: «Որքան մաշկի գույնը մուգ, այնքան այն պաշտպանված է արեւի ճառագայթներից»,- ասում է բժիշկ, կոսմետոլոգ, մաշկաբան Լիլիթ Գեւորգյանը: Մաշկի վնասվածությունը լինում է թեթեւ, միջին եւ ծանր: Մաշկաբանի դիտարկմամբ` Հայաստանի աշխարահագրական դիրքի պայմաններում արեւը վտանագավոր է մաշկի համար: Արեւի տակ չի կարելի գտնվել ժամը 11.00-ից-17.00-ն ըկնած ժամանակահատվածում, իսկ եթե, այնուամենայնիվ, արեւի տակ ես, պետք է օգտագորել բոլոր միջոցները` հովանոց, գլխարկ, ակնոց, օգտագործել շատ ջուր եւ աշխատել գտնվել ստվերում: Մաշկը արեւի վնասմանը ենթարկվում է հատկապես այն դեպքում, եթե յուղոտ է: Այդ պարագյում պետք է ամեն ինչ անել` մաշկի յուղոտությունը նվազեցնելու համար: Մաշկային հիվանադությունները սրվում են գարնանը եւ աշնանը: Դրանք հիմնականում կապված են քրտնագեղձերի, ճարպագեղձերի, ինչպես նաեւ տրավմաների, բորբոքային պրոցեսների հետ: Մաշկաբանի խոսքերով`մեզանում շատ են տարածված կորյակները, պիգմենտները, մաշկի շուտ ծերանալը: Կոսմետոլոգը խորհուրդ է տալիս մաշկի խնդիրներից խուսափելու համար միշտ մաքրել այն, պահպանել խոնավությունը եւ օգտագործել արեւապաշտպան քսուքներ: Ավելի լավ է արեւայրուք ստանալ քսուքներով, քան առանց դրանց «Որքան էլ գեղեցիկ եւ նորաձեւ է արեւայրուք ունենալը, այնուամենայնիվ, առողջությունն ավելի թանկ է»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Գեւորգյանը: «Պետք է օգտագործել բարձր էսպե միջոցներ` 30 տոկոսնացից սկսած»: Նրա խոսքերով`ավելի լավ է արեւայրուք ստանալ քսուքներով, քան առանց դրանց, քանի որ դրանց բաղադրության մեջ մտնում են այնպիսի միջոցներ, որոնք մաշկը խոնավեցնում են: Բժիշկը խորհուրդ է տալիս ամեն ինչ անել չափավոր, միանգամից արեւայրուք չընդունել, շատ չսեւանալ: Կոսմետոլոգը խորհուրդ է տալիս օգտագործել ոչ ալկոհոլային գարեջուր: «Սեւանի կիզիչ արեւի տակ մաշկը ջրազրկվում է: Եթե ուզում եք ստանալ մուգ գույի մաշկ, մաշկին քսեք ավելի մուգ գույնի գարեւջոր, եթե բաց գույնի` ավելի բաց»,- ասում է Լիլիթ Գեւորգյանը: Արեւը նպաստում է վիտամին D-ի սինթեզին, բայց, իհարկե, պետք է լինի չափավոր: Ըստ Լ. Գեւորգյանի, մեկ ժամ արեւի տակ գտնվելով` ամբողջ օրվա վիտամին D-ն կարելի է ապահովել:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված