Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Ինչպե՞ս կարող ես հաշվել, թե քանի մարդ կարիք ունի պաշտամունքային կառույցի



«Ես քրիստոնյա եմ, աստվածապաշտ, բայց ես իրավունք ունեմ առանց եկեղեցի գնալու պաշտել այդ կրոնը: Կարծում եմ` եկեղեցին ունի նաեւ շատ ուրիշ պատճառներ` ենթադրելու, որ բնակչությունը շատ եկեղեցիներ են պետք, թող լինեն, բայց ոչ ի վնաս արդեն գոյություն ունեցող եւ մի քանի տասնամյակի պատմություն ունեցող կառույցների: Վերացնել այդ կառույցը նշանակում է պատմության ընթացքում ավելացնել ինչ-որ մի բաց»,- ասում է Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Թամանյանը: Վերջերս շատ է խոսվում նոր եկեղեցիներ կառուցելու մասին: Բազմաթիվ հոգեւորականներ այսպես են տեսնում շատ խնդիրների լուծման ճանապարհը: Իսկ Ալեքսանդր Թամանյանը նշում է, որ կարելի է հաշվել, թե քանի մանկապարտեզ է պետք, բայց ինչպե՞ս կարող ես հաշվել, թե քանի մարդ կարիք ունի պաշտամունքային կառույցի: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ նշում է, որ իրենք եկեղեցու դեմ ոչինչ չունեն, իրենց խնդիրը եղած արժեքը պահպանելն է. «Այն շենքերը, որոնց տեղում նախկինում եղել են եկեղեցիներ, պարտադիր չէ քանդել եւ եկեղեցին վերածնել»:

Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված