Երեքշաբթի, 19 նոյեմբերի

Կառավարությունը կիսատ-պռատ կհանգստանա



«Հետքը» փորձեց պարզել, թե այս տարի որտեղ են հանգստանալու Կառավարության անդամները Տիգրան Սարգսյանը պաշտոնյաներին հորդորել էր տնտեսական ճգնաժամի պատճառով արձակուրդի չմեկնել Հայաստանից դուրս, իսկ հնարավորության դեպքում էլ` գնալ Ղարաբաղ: Ինքը` վարչապետը, դեռ չի որոշել, թե որտեղ է հանգիստն անցկացնելու: 18 նախարարներից 4-ը որոշել է հանգիստն անցկացնել Հայաստանում Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հանգիստը բաղկացած է երկու մասից. մի մասն անցկացնելու է Հայաստանում, մյուսը` արտասահմանում: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանգստանալու է հուլիսի վերջին` Սեւանում: Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը որոշել է 2-3-ական օրեր անցկացնել Ջերմուկում, Դիլիջանում, Ղարաբաղում: Կրթության նախարար Արմեն Աշոտյանը հուլիսի 12-ից երկու շաբաթով արձակուրդ է վերցրել: Նա առողջական խնդիրներ ունի եւ բուժում է ստանում Հայաստանում: Հանգստի որոշում չկայացրած նախարարները Չնայած ամռան ավարտին մնացել է մեկուկես ամսից էլ քիչ ժամանակ, նախարարների մի մասը դեռ չի կողմնորոշվել ամառային արձակուրդի հարցում: Որոշում չկայացրածներն են` առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Վերջին երեք նախարարները անպայման Հայաստանում են անցկացնելու իրենց հանգիստը: Երկուսը չեն հանգստանալու Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը այս ամառ չեն հանգստանալու: Եթե հանգստանա, ապա Բուլղարիայում Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի պաշտոնավարման 6 ամիսը կլրանա հուլիսի վերջին: Ինչպես մեզ փոխանցեցին նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, եթե Արթուր Պետրոսյանը որոշի հանգստանալ, հավանաբար օգոստոսին կմեկնի Բուլղարիա, քանի որ նախարարն այնտեղ որոշ ժամանակ ապրել եւ աշխատել է, ունի տուն եւ բարեկամներ: Արձակուրդի տրամադրումը` ըստ օրենսգրքի Աշխատանքային օրենսգիրքը սահմանում է ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը: 164 հոդվածում նշվում է, որ աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ: Երեքին արձակուրդ չի հասնում Այս ամառ, օրենսդրության համաձայն, արձակուրդ չեն կարող ունենալ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, ում պաշտոնավարման 100 օրը դեռ չի լրացել: Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը եւս աշխատելու են, նրանք նախարար են նշանակվել 2010 թ. մարտի 15-ին:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված