Երկուշաբթի, 18 նոյեմբերի

«Աղմուկը» կտեղափոխվի դատարան



2010 թ. առաջին եռամսյակի ընթացքում  առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության ստուգումների ընթացքում հայտնաբերել է աղմուկի մակարդակի սահմանված նորմերի գերազանցման14 դեպք: Նույն ժամանակահատվածում տեսչությունում ստացվել է աղմուկի մակարդակի գերազանցմանը վերաբերող 12 դիմում-բողոք: Քաղաքացիների ահազանգերը հիմնականում կապված են  տնտեսվարող սուբյեկտների առաջացրած աղմուկի հետ, օրինակ` շենքի տակ կամ հարեւանությամբ գտնվող ժամանցի կենտրոն, սննդի օբյեկտ եւ այլն: Նշենք, որ աղմուկի հարցը կարգավորվում է Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածով, մի շարք իրավական փաստաթղթերով, կարգադրություններով եւ այլն: Այս փաստաթղթերը սահմանում են աղմուկի թույլատրելի չափն աշխատատեղերում, բնակելի եւ հասարակական վայրերում, կանաչապատման տարածքներում եւ այլուր: Այս տարի առողջապահության նախարարությունն արդեն մեկ հայց է ներկայացրել դատարան, քանի որ աղմուկ առաջացնողը վճարել էր տուգանքը, բայց աղմուկը չէր վերացրել: ԱՆ-ն առաջիկայում եւս երկու հայցադիմում կներկայացնի դատարան:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված