Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Ըստ փորձագետների` նպատակը մեկն է. եթերը դարձնել վերահսկելի



Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումներիր մասին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի երկրորդ եռամսյակային միջանկայլ զեկույցը ևս բաղկացած է 4 մասից` խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրությունն ու դրանում կատարվող փոփոխություններն ու գործընթացները, տնտեսական միջավայրն ու դրա ազդեցությունները ԶԼՄ-ների վրա, քաղաքական միջավայրն ու դրա ազդեցությունները ԶԼՄ-ների վրա, լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումներ: Այսօր այս մասին ասուլիս էին հրավիրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը և իրավաբան Օլգա Սաֆարյանը: Օրենսդրական առումով անցյալ եռամսյակը շատ ավելի բուռն էր, իսկ այս եռամսյակում մեծ արձագանք ունեցավ հատկապես վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման գործընթացը, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Աշոտ Մելիքյանն ասում է, որ եթե առաջինի դեպքում հաջողվեց համագործակցել եւ խոսքի ազատության առումով վտանգավոր դրույթները կամ հանել, կամ էլ բարեփոխել, ապա երկրոդ օրինագծի շուրջ համագործակցությունն առավելապես իմիտացիոն բնույթ ուներ: «Ընդամենը մեկ մտավախություն ունենք` Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածը` սուտ մատնության համար պատասխանատվություն, դատական համակարգի անկատարության պայմաններում կարող է օգտագործվել լրագրողների դեմ»,- նշեց Աշոտ Մելիքյանը: Մեսրոպ Հարությունյանը նշում է, որ անընդհատ պահանջել են հրապարակել աուդիտը, թե ինչու են որոշել հենց 18 հեռուստաալիք թողնել, բայց դա չտվեցին, այդտեղից էլ հասկացան, որ գործընթացը թափանցիկ չի լինելու եւ մեկ նապատակ է հետապնդում` եթերը վերահսկելի դարձնել: Տնտեսական և քաղաքական միջավայրերի ու ԶԼՄ-ների վրա դրա ազդեցությունների մասին կոմիտեն առավել մանրամասն կխոսի իրականացվող հետազոտությունից հետո:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված