Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Բռնության 3, ճնշումների եւ տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքի խախտման 1-ական դեպքեր



Այս տարվա ապրիլ-հունիս ամիսներին լրագրողների նկատմամբ արձանագրվել է ֆիզիկական բռնության 3 դեպք, իսկ 2009թ. երկրորդ եռամսյակում դրանք 8-ն էին: Եթե 2009թ. երկրորդ եռամսյակում Զանգվածային լրատվամիջոցների եւ դրանց  աշխատակիցների նկատմամբ գրանցվել է ճնշման ընդամենը 1 դեպք, նույնքան դեպք էլ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների մասով, ապա 2010թ. ապրիլ-հունիսին երկու դեպքում էլ գրանցվել է 5-ական դեպք: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ֆիզիկական բռնությունների դեպքերը բացատրում է երկրում առկա քաղաքական վիճակով: Մասնավորապես 2009թ. մայիսին բռնությունները կապված էին Երևանու ավագանու ընտրությունների հետ: Այս տարի լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպք գրանցվել էր «Ազգ»-ի թղթակցի նկատմամբ, ով փորձում էր լուսանկարել Աբովյան եւ Տերյան փողոփցների միջև գտնվող նախկին Ղուկասյանի անվան այգում կառուցվող սրճարանը: Ֆիզիկական բռնություն էր գործադրվել «Հայկական ժամանակ»-ի լրագրող Սյուզաննա Պողոսյանի և «Հայք» թերթի լրագրող Լիլիթ Թադևոսյանի նկատմամբ եւ մայիսի 31-ին Երևանի Ազատության հրապարակից նրանք բերման են ենթարկել Հայ ազգային կոնգրեսի  ակտիվիստների ակցիան լուսաբանելիս: Այդ ժամանակ բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել «Հայկական ժամանակ»-ի լրագրող Անի Գևորգյանը, ով մեղադրվում էր պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշման մեկ դեպք է գրանցվել, երբ Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը տեխնիկական վերազինման նպատակով ներկրել էր նոր սարքավորումներ, բայց մաքսազերծման գործընթացը ձգձգվում էր, քանի որ Պետեկամուտների կոմիտեն հաշիվների վրա կալանք էր դրել` պատճառաբանելով, որ ընկերությունն ունի 822 հազար 803 դրամի չմարված հարկային պարտավորություն: «Մենք կարծում ենք, որ սա տնտեսական լծակների օգնությամբ ճնշում էր զանգվածային լրատվամիջոցների վրա»,- ասաց Մեսրոպ Հարությունյանը: Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի` ճնշման օրինակ է այն, որ ՀՀ ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Գարիկ Բեգոյանը կարճել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա հարձակված ոստիկանության քննիչ Գագիկ Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ինչպես նաև սուտ մատնության մեղադրանքով քրեական հետապնդում սկսել Շամշյանի դեմ: Կոմիետի իրավաբան Օլգա Սաֆարյանը նշեց, որ կանեն ամեն ինչ, որպեսզի նախադեպ չստեղծվի լրագրողի նկատմամբ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով` «Սուտ մատնության» գործ հարուցելու համար: Մյուս ճնշման դեպքը կապված է Արմավիրի կայազորի ղեկավար, «Փառապանծ մարտիկներ» կազմակերպության նախագահ Գրիշա Սարգսյանի հետ, քանի որ նա զանգահարել է «Չորրորդ ինքնիշխանության» խմբագրություն և լրագրող Թագուհի Թովմասյանին ու ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին սպառնացել «գլխից խփել, բամբիտ անել խմբագրությունը»: Մյուս դեպքն էլ կապված է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում Իջևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ «Հետաքննող լրագրողների», որի վճիռը կայացավ հուլսի 9-ին, ուստի այն կընդգրկվի հաջորդ եռամսյակի ամփոփման մեջ: Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքը կապված է Գեղագիտական դաստիրակաության ազգային կենտրոնում լրագրող Տիգրան Պասկևիչյանի «Ընտրություն» ֆիլմի ցուցադրության հետ, որն արգելվեց ԿԳ նախարարւոյթնա կողմից: Ի դեպ, նրա առաջին ֆիլմը` «Օտարում»-ը, սկզբում համաձայնել, ապա մերժել էր ցուցադրել «Մոսկվա» կինոթատրոնը: Ինֆորմացիա չտրամադրելու պատճառը, ըստ Մեսրոպ Հարությունյանի, այն է, որ պաշտոնյանները կարծում են` դա իրենց սեփականությունն է, կամ ծանոթ չեն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին: Իսկ բռնություններ և ճնշումներ գործադրելու պատճառները տարբեր են`երբեմն դա արվում է  էմոցիայով, երբեմն ուժը ցուցադրելու համար: Խոսքի պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ նշեց, որ բռնություններ և ճնշումներ գործադրվում են քննադատության նկատմամբ անհանդուրժող լինելու պատճառով, սակայն երբեմն էլ հրահրողները լրագրողներն են:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված