Շաբաթ, 16 նոյեմբերի

«Մենք ենք այս քաղաքի տերը» խումբը փորձում է կանխել չսկսված շինարարությունը



Այսօր` ժամը 19:30, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խմբի անդամները Մաշտոցի պողոտայի «Մալիբու» սրճարանի մոտ անցկացնելու են  ատորագրահավաք եւ մաքրության ակցիա` կանխելու Մաշտոցի պողոտայի եւ Սարյան փողոցի միջև գտնվող այգում նախատեսվող առեւտրի կենտրոնի շինարարությունը: «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնող խմբի նպատակն է Երեւանը դարձնել  քաղաք-այգի: «Օգնեք Մաշտոցի պողոտային հարող այգում նախատեսվող շինարարությունը կանխել: Միացեք մեզ՝ հավաքելու հարակից շենքերի ստորագրությունները: Կանխենք, քանի չեն սկսել»,- ասում են երիտասարդ ակտիվիստները: Երեւանի այգիների պաշտպանության համար միավորված երեւանցիները նշել են, որ չեն կանգնելու որեւէ խոչընդոտի առջև:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված