Կիրակի, 17 նոյեմբերի

Կապանցի նախարարը թույլ չի տա` հայրենի քաղաքին վատ բան լինի



«Այն, ինչ-որ կխանգարի, չենք անի, ինչ-որ չի խանգարի, չի փչացնի, վնաս չի տա, կանենք: Ես միայն ծնունդով չեմ Կապանից, ես շատ եմ կապված այդ քաղաքի հետ, հաճախակի եմ լինում, իմ ողջ բարեկամությունը այնտեղ է, ես թույլ չեմ տա, որ մի բան կատարվի, որը բացասական ազդեցություն ունենա քաղաքի վրա»,- ասում է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` անդրադառնալով Կապանում ուրանի հանքավայրի հայտնաբերման ուղղությամբ կատարվող ուսումնասիրություններին: Նախարարի խոսքերով`այս պահին Կապանում ընթանում են ընդամենը որոնողահետախուզական աշխատանքներ, դեռևս պաշարների կամ առարկայական թվերի մասին խոսել հնարավոր չէ, միայն հետազոտություններից հետո կիմանանք` ուրան կա, թե չկա, և եթե կա, ապա ինչ քանակությամբ: Դրանից հետո կորոշեն` տնտեսապես էֆեկտիվ է շահագործումը, թե ոչ, գնել ուրանը, թե շահագործել սեփականը: Իսկ մինչ այդ նախարարը նշեց, որ պետք է պարզել` մեր երկրում ինչ ունենք և ինչ չունենք: Արմեն Մովսիսյանը նշում է, որ երբ չգիտենք դեռ ուրան կա, թե չկա, խոսք լինել չի կարող տեխնոլոգիաների մասին: Որոնողահետախուզական աշխատանքների վերջնաժամկետը լրանում է երկու տարուց : Նա անդրադարձավ նաև կապանցիների բողոքներին, ավագանու խնդրանքին կառավարությանը` ուրանը շահագործելու վերաբերյալ: Նախարարը մասնավորապես նշեց, որ երբ գա ժամանակը, իրենք կլսեն Կապանի ավագանուն էլ, հարևան գյուղերի ավագանուն էլ, բոլորին կլսեն. «Եթե հիմնավոր կլինեն նրանց բերած փաստարկները, բնականաբար կլսենք, եթե հիմնավոր չլինեն, չենք լսի»: Իսկ թե ով պետք է որոշի հիմնավոր-չհիմնավոր լինելն, Արմեն Մովսիսյանն պատասխանեց` համապատասխան մասնագետները, հանձնաժողովները:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված