Շաբաթ, 16 նոյեմբերի

Աղմուկն ազդում է ոչ միայն մարդու առողջության, այլև շրջակա միջավայրի վրա



Աղմուկը վտանագավոր է ոչ միայն մարդու առողջության, այլև շրջակա միջավայրի համար: Աղմուկից կարող է ականջի թմբկաթաղանթը պայթել, օրինակ, երբ այն գերազանցում է 140 դեցիբելը (դբ): Աղմուկը կարող է առաջացնել հարբած լինելու զգացում, մարդու մոտ ստեղծել սթրեսային վիճակ: Այն ազդում է նաև բույսերի և կենդանիների վրա: Օրինակ` բազմաթիվ փորձեր ցույց են տվել, որ աղմկոտ միջավայրում գտնվող սերմերը ուշ են ծլարձակում: Այսօր աղմուկի վտանգավորության և դրա կանխարգելման թեմայով լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի փաստեր ներկյացրին Առողջապահության նախարարության իրավական ապահովության բաժնի գլխավոր մասնագետ Պերճ Խաչատրյանը, ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանը, Արևորդի բնապահպանական կազմակերպության աշխատակից Թամարա Գալստյանը: Ավստրիացի գիտնականները հայտնաբերել են, որ աղմկալի միջավայրում գտնվելիս մարդու կյանքի միջին տևողությունը կրճատվում է 10-12 տարով, աղմուկը քայքայում է  մարդու օրգանիզմի «c» վիտամինը. «Պատկերացրեք, թե մեր ժողովրդի կյանքը ինչքանով է կրճատվում այսպիսի աղմուկի  պայմաններում»,- ահազանգում է Թ. Գալստյանը: Ըստ միջազգային չափանաիշների` հանգիստ շնչառություն   դեպքում առաջանում է 10 դբ աղմուկ, շշուկի դեպքում` 17 դբ, թերթ թերթելը  առաջացնում է 20 դբ աղմուկ, տան աղմուկը` 40 դբ է, ծովափին`  40 դբ: Միջին բարձրության խոսակցությունն առաջացնում է 50 դբ աղմուկ, բարձրը`70: Աշխատող փոշեծծիչը 80 դբ աղմուկ է առաջացնում, մետրոյի գնացքը`80, ռոք-խմբի համերգը` 100, ամպրոպի ճայթյունը`110, ռեակտիվ շարժիչը` 110, զենքի կրակոցը`120: Ասուլիսի բանախոսները, օրինակներ բերելով մի շարք զարգացած երկրներից, նշեցին, որ արտասահմանում բազմաթիվ չափորոշիչներ կան, թե ինչպես կարելի է մադկանց պաշտպանել աղմուկից: Օրինակ` կանաչապատ տարածքները մեղմացնում են աղմուկի առկայությունը: Գլենդեյլում անգամ արգելվում է մեքենայի մեջ բարձր երաժշտություն լսելը: Նրանք ուրախությամբ արձանագրեցին նաև, որ ՖԻՖԱ-ն արգելել է փչող սարքերի առակայությունը մարզադաշտերում, ակնկալվում է նաև արգելել վուվուզել փչելը: ԱՄՆ-ում կա ոլորտը կարգավորող «խենթ օրենք»` աղմուկի մասին, օրինակ` ժամը 20.00-ից հետո չի կարելի հեռուստացույցը և լվացքի մեքենան բարձր միացնել: Ժամը 22.00-ից հետո աղմուկ չպետք է լինի:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված