Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

Վարդավառին շոգ է լինելու` 39-40 աստիճան



Այս ամառ առավելագույն ջերմաստիճան սպասվում է հուլիսի 10 և 11-ին` 38-40 աստիճան: Վարդավառին` հուլիսի 11-ին, Երևանում սպասվում է 39-40 աստիճան, Գեղարքունիքում` Սևանի ավազանում` 30-32 աստիճան, իսկ ջրի ջերմաստիճանը կլինի 22 աստիճան: Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը խորհուրդ է տալիս ժամը 11:00-15:00 խուսափել արևի տակ լինելուց, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գոնե պաշտպանվել սպիտակ զգեստով, ակնոցով ու գլխարկով: Նա նշում է, որ շատ բարձր է ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը, այն կախված է արեգակի ակտիվությունից և ամպամածության բացակայությունից: «Եթե ուլտրմանաուշակագույն ճառագայթման ինդեքսը 6-7 է, ապա պետք է խուսափել արեգակի ուղիղ ճառագայթումից»,- ասում է նա: Մյուս նախազգուշացումը կապված է հրդեհավտանգության բարձր աստիճանի հետ. «Չկան տեղումենր, օդը չոր է, բարձր է ջերմաստիճանը, ամենաանզգույշ կրակից կարող է հրդեհ առաջանալ և կանաչ տարածքների կորստի պատճառ դառնալ»,- զգուշացնում է Զ. Պետրոսյանը

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված