ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Շոգն աննախադեպ չէ



Այսօր օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում չի գերազանցի 38 աստիճանը: Ըստ կանխատեսումների` վաղը ջերմաստիճանը կբարձրանա 1 աստիճանով և կլինի 39 աստիճան: «Նման շոգը աննախադեպ չէ: Նախորդ օրերին գրանցված ջերմաստիճանները դեռևս չեն գերազանցել երբևէ գրանցված առավելագույն ցուցանիշներին»,- ասում է Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Երեկ Երևանում առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցել 36,7 աստիճանը: Նվազագույն ջերմաստիճանը մայրաքաղաքում 22 աստիճան է: «Շատ-շատ խոսվում է 40, 41, 42 ջերմաստիճանների մասին, բայց մինչև այժմ մայրաքաղաքում ջերմաստիճանը չի գերազանցել 38,9 աստիճանը»,- հավելում է նա: Զարուհի Պետրոսյանի խոսքերով, եթե այսօրվա ջերմաստիճանը համեմատելու լինենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա օդի ջերմաստիճանը 10-15 տոկոսով ավելի բարձր է: Իսկ շատ շոգ տարիներ եղել են 1946,1980,1990,2001 եւ 2005 թվականներին: Շոգ եղանակն օդերևութաբանը բացատրում է այն հանգամանքով, որ մեր տարածաշրջանը գտնվում է հարավային տաք օդային հոսանքների ազդեցության տակ: Մեզնից հարավ օդի ջերմաստիճանը 56-ից 58 է, իսկ մեզնից արևմուտք ջերմաստիճանը բավականին ցածր է: Զարուհի Պետրոսյանը նշում է, որ նմանատիպ եղանակը կպահպանվի առաջիկա 3-4 օրերին, այնուհետև սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում: Հուլիսի 15-ից նախատեսվում է 35, 36 աստիճան տաքություն: Դրանից հետո ևս սպասվում է ջերմաստիճանի նվազում: Վերջին կես ամսվա ընթացքում գրանցվել է տեղումների բացակայություն: Օդի հարաբերական խոնավության պաշարները հողում նվազել են և հասել իրենց նվազագույն արժեքներին: Հունիսի 17-ին Սյունիքի հովիտներում գրանցվել է ամենաբարձր ջերմաստիճանը` 43,1, իսկ այս օրերին այնտեղ 36 աստիճան շոգ է: Լեռնային շրջաններում ջերմաստիճանը չի գերազանցել 31-ը: Հողի մակերևույթի ջերմաստիճանը Արարատյան դաշտում 60-70 է, իսկ Սևանա լճի ջրի ջերմաստիճանը` 21: Զարուհի Պետրոսյանը նշեց, որ օգոստոսին օդի ջերմաստիճանը սպասվում է նորմային մոտ` դրական շեղումով, իսկ տեղումների քանակը կլինի ևս նորմային մոտ` բացասական շեղումով: Օգոստոսին հիմնականում կգերակշռի 35 աստիճանը: Այս պահի դրությամբ սեպտեմբերին խիստ բարձր ջերմաստիճան չի ակնկալվում: Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետը նշում է, որ ջերմաստիճանը չափվում է օդերևութաբանական փակ տնակում, որը գտնվում է 2 մետր բարձրության վրա: Ջերմաստիճանն այդ եղանակով չափելը տարածված է, քանի որ այն հնարավորություն է տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված