Կիրակի, 17 նոյեմբերի

«Հանգուցալուծումը լինելու է մի օրում, մի րոպեում»



Երեք նախագահների` Մեդվեդև-Սարկոզի-Օբամա հայտարարւոյթունը, ըստ Դավիթ Շահնազարյանի, նպատակ ուներ որսալ Ադրբեջանի շանտաժը`բանակցային գործընթացից դուրս գալու մասին: Շահնազարյանը Հայաստանի իշխանություններին համեմատում է մի մարդու հետ, ով ընկնում է 15-րդ հարկից և 8-րդ հարկից բռնվել է ու  ասում է` լավ է: «Ադրբեջանի իշխանությունը կդիմի շանտաժի այնքան, ինչքան հնարավորություն կընձեռեն Հայաստանի իշխանությունները: Ես Ադրբեջանին չեմ մեղադրում, ես մեղադրում եմ բացառապես Հայաստանի իշխանություններին: Իշխանություններն ամեն ինչ կզիջեն հանուն իրենց իշխանության: Հանգուցալուծումը լինելու է մի օրվա մեջ, մի րոպեում»: Հայտարարության ռուսերեն և անգլերեն տեքստերում կան տարբերություններ, օրինակ` վերադարձ և դուրսբերում, հաջորդ քայլ և ևս մեկ քայլ, բնակչություն և ժողովուրդ: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի կարծիքով` նախնական տեքստը եղել է ռուսերեն տարբերակը, որից հետո եղել են փոփոխություններ: Դրանից բացի, նա շեշտում է, որ Կանադայում արված հայտարարության մեջ «մադրիդյան» բառ գոյություն չունի: «Ադրբեջանը իր ամբողջ քաղաքականությամբ մի բան է ասում` պետք է վերադարձենլ այն, ինչ ես կորցրել եմ, հետո կխոսենք, իսկ Հայաստանի իշխանությունները զրոյական արձագանք են տալիս այդ ամենին: Ամեն նոր առաջարկ հայկական կողմի համար շատ ավելի վատն է, քան նախորդը: Կոնֆլիկտի աշխարհագրությունը չի փոխվում, բայց օղակը նեղանում է: Ճչացող անվտանգություն է այս դիվանագիոտթյունը, ուրիշ ոչինչ»,- ասում է ՀԱԿ ներկյացուցիչը: Նա նշում է,որ միջազգային հանրությունը ոչ ադեկվատ արձագանքեց, բայց դա չի համարում նրանց մեղքը, այլ միայն Հայաստանի իշխանությունների, ավելին` նշում է, որ մեր դիվանագիտությունը մեծ սպառնալիք է ազգային անվտանգության համար. «Հայաստանի իշխանություններն են թույլատրել, որ նույնիսկ այդ բացահայտ, ճչացող դեպքերում Ադրբեջանը չոր է դուրս գալիս ջրից»: «Չափազանց մտահոգիչ է Հայասատանի դիվանագիտության մակարդակի օրեցօր վատթարացումը, որը անցել է բոլոր ընդունելի և անընդունի սահմանները, խայտառակություն է կատարվողը, օրինակները բազմաթիվ են: Հայաստանի իշխանություններն հայտարարում են, որ հիմա Ադրբեջանի պետք է ընդունի, թե ոչ, երբ Կանադայում արված հայատարարության մեջ արդեն նշված է, որ երկու կողմերն էլ ընդունել են այն»: Նրա խոսքերով`վիճակի խղճուկությունը արտահայտվում է նրանում, որ Ադրբեջանը օգտագործելով իր «արգումենտները» էական արդյունքների է հասել թե պրոպանդիստական ոլորտում, տարբեր ատյաններում, թե Եվրոպայում`որևէ պատշաճ գնահատական չստանալով պաշտոնական Երևանի կողմից: Իսկ Ադրբեջանի արտաքին քաղաքականության «արգումենտներն են». առաջին. Ադրբեջանը իրավունք ունի ռազմական գործողություններով կամ պատերազմով հարցը լուծել ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով: ՀԱԿ ներկայացուցիչը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները ստում են և զարմանալի է,  որ մեր արտաքին գերատեսչությունը գնահատական չի տալիս: Նա նշում է, որ ՄԱԿ-ի 51-րդ հոդվածը վերաբերում է ինքնապաշտպանությանը, որ ցանկացած երկիր իրավունք ունի կոլեկտիվ և այլ միջոցներով ինքնապաշտպանվել, եթե հարձակման է ենթարկվել մեկ այլ երկրի կողմից, միայն թե ինքնապաշտպանություն իրականացնող կողմը պարտավոր է տեղյակ պահել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին: Երկրորդ. Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի չորս բանաձևերի պահանջները և դուրս չի գալիս օկուպացված տարածքներից: Շահնազարյանն ասում է, որ ՄԱԿ-ի անվտնագության խորհրդի չորս բանաձևերը ունեն երեք պայման` վերջերս գրաված տարածքներից դուրս գալն է, որի մեջ Լաչինը չի մտնում, բոլոր զինվորական գործողությունների դադարեցում և թշնամական գործողությունների դադարեցում: «Ադրբեջանը, փաստորեն, ամեն օր խախտում է թե Լ'Աքվիլայի, թե Աթենքում ընդունված հայտարարության դրույթները: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը առաջինը խախտել է Թուրքիան, երբ հայտարարել էր Հայաստանի շրջափակում»,- ասում է Դավիթ Շահնազայանը: Ադրբեջանի արտաքին քաղաքականության երրորդ «արգումենտն» այն է, որ Ադրբեջանի տարածքները շարունակում են մնալ օկուպացիայի տակ: Շահնազարյանը դա համարում է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ու դրա գործողությունների արդյունք: Չորրորդ. Ինչ ինքնորոշման մասին կարող է խոսք լինել, եթե ազգերի ինքնորոշման սկզբունքի իրավունքը հայերն արդեն օգտագործել են և մի անգամ արդեն ինքնորոշվել են և որ եթե ինչ-որ հանրաքվե էլ պետք է լինի, ապա համաձայն Ադրբեջանի սահմանադրության` այն պետք է լինի Ադրբեջանի ամբողջ տարածքում: «Չարաչար սխալվում են, չկա ազգերի ինքնորոշման սկզբունք, կա ժողովուրդների ինքնորոշման սկզբունք, հակամարտությունների կարգավորման ժամանակ կողմերի սահմանադրությունները կամ ընդհանրապես օրենսդրությունները հիմք ծառայել չեն կարող»,- Ադրբեջանի վերջին «արգումենտ»-ի անարգումնետ լինելն է բացատրում Շահնազարյանը: ՀԱԿ ներկայացուցիչը կոչ է անում ԱՄՆ-ի լոբբիստական կազմակերպություններին բարձրացնել 907 բանաձևի նորից ուժի մեջ դնելու հարցը, իսկ Հայաստանի իշխանություններին էլ խորհուրդ է տալիս`օգտագործել իրենց լծակները, որ ուժի մեջ դրվի այդ բանաձևը: 907 բանաձևն ընդունվել է 1992թ մայիսին Կոնգրեսի կողմից, որը առաջարկում է Միացյալ Նահանգներին տնտեսական օժանդակություն ցույց տալ Ադրբեջանին այն դեպքում, քանի դեռ ԱՄՆ-ի նախագահը չի տեղեկացրել Կոնգրեսին, որ Ադրբեջանը չի դադարեցնելու իր գործողությունները և շրջափակումենրը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի դեմ, Ադրբեջանում պահպանվելու են փոքրամասնությունների իրավունքները, քանի դեռ Ադրբեջանը կոնստրուկտիվ դիրք չի գրավելու Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում և չի հրաժարվելու ուժային լուծումներից: «Այդ բանաձևը սառեցվեց, իսկ հիմա Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ այդ բանաձևը վերացնի»,- ասում է Դավիթ Շահնազարյանը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված