Կիրակի, 15 դեկտեմբերի

«Հայաստանի և ԼՂՀ-ի համար իրավիճակը զարգանում է վատից դեպի վատթարագույնը»



ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը այսօրվա ասուլիսում նշեց, որ հայ-թուրքական հարաբերություններում որևէ ակնկալիք լինել չի կարող, քանի որ Թուրքիան ստացել է այն ամենը, ինչը ցանկանում էր. «Սա Հայաստանի արտաքին քաղաքականության խայտառակության օրինակ է, Հայաստանի իշխանություններն էլ սկզբից ասում էին, որ այս արձանագրությունները շատ լավն են, հիմա ասում են, որ այդտեղ նախապայմաններ կան, եթե շատ լավն են, դրեք վավերացրեք, եթե շատ վատն են, հետ կանչեք ձեր ստորագրությունը և ընդունեք ձեր սխալը»,- ասում է նա: Դավիթ Շահնազարյանի կանխատեսմամբ`որևէ առաջընթացի մասին մոտ ապագայում  խոսք լինել չի կարող, բայց Հայաստանի և Ղարաբաղի համար իրավիճակը զարգանում է վատից դեպի վատթարագույնը. «Տեղաշարժ կարող է լինել, երբ կողմերը գան համաձայնության, ես դա բացառում եմ, կամ եթե աշխարհաքաղաքական հզոր ուժերը գան որևէ եզրակացության, իսկ այսօր նման իրավիճակ գոյություն չունի, ավելին` կա պատերազմի հավանականության աճ, ես ցավում եմ, որ երեք երկրների նախագահները իրենց հայտարարությունում դրան չեն անդրադարձել»: Ինչպես օրեր առաջ հայտնել էին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հուլիսի 4-5-ը կայցելի Հայաստան: Այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ՀԱԿ-ի ներկայացուցիչն ասաց, որ առայժմ պարզ չէ` Կոնգրեսի հետ հանդիպում լինելու է, թե ոչ: Նա այցի նպատակը համարում է տարբեր խնդիրներ լուծելը և կանխատեսում է, թե որ երկրում ինչ հարցեր կքննարկվեն: Օրինակ, Շահնազարյանի կարծիքով`Բաքվում  ըստ կարևորության քննարկվելու են Աֆղանստանի, Իրանի, «Նաբուկո»-ի, ապա` ԼՂ-ի հարցերը: Իսկ Հայաստանի հետ, ըստ ՀԱԿ ներկայացուցչի, կքննարկվեն հայ-թուրքական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի խնդիրը, մարդու իրավունքերի և ժողովրդավարության հարցերը: Շահնազարյանին ամենից շատ հենց վերջինս է հետաքրքրում, մասնավորապես` ինչ հայտարարություն կանի Քլինթոնը, ինչ կասի քաղբանտարկյալների վերաբերյալ: Ըստ բանախոսի`Վրաստանում պետքարտուղարը մեկ անգամ ևս կբարձրաձայնի, որ ամերիկյան իշխանությունները չեն ընդունում այսօրվա տիրող վիճակը` կապված Օսեթիայի և Աբխազիայի հետ, կոգևորի Վրաստանի քաղաքական էլիտային:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված