Երեքշաբթի, 19 նոյեմբերի

Արմեն Հարությունյանը համոզված է, որ չորս օտարալեզու դպրոցը մեր հայ լինելը չի խաթարի



Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, պատասխանելով «Հետք»-ի հարցին` «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, նշեց. «Իհարկե դեմ չեմ օտարալեզու դպրոցների վերաբացմանը»: «Երբ դու համայնք ես որևէ այլ երկրում և սահմանափակում ես, որպեսզի քեզ պահպանես, դա նորմալ է` չնայած հոգեբանության տեսակետից մտածելակերպի վրա ազդում է, բայց երբ քո սեփական պետության մեջ վետոյական հոգեբանություն ես մտցնում,սա ինձ համար անընդունելի է: Այսօր ռուսալեզու կրթությունn աշխարհում առաջնային չէ. թող դրանք էլ լինեն, մի բան պետք փոխվի»,- ասաց Արմեն Հարությունյանը: Նա բերում է Վրաստանի օրինակը և նշում, որ չնայած վրացիները իրենց երկրի բնակչության 62 տոկոս են կազմում, այնուամենայնիվ, չվախեցան օտարալեզու դպրոցներ ունենալուց: Իսկ մեր երկրում, ուր 97 տոկոսը հայեր են, վախենում են այդ երկու դպրոցից, «Կարծես պիտի գան, մեզ չգիտեմ ինչ անեն»: «Մենք պետք է դադարենք բերդ կառուցող և բերդի մենթալիտետ ունեցող ազգ լինելուց. պաշտպանվողը միշտ էլ տուժում է և պարտվում, ժամանակն է, որ երեք մետրանոց պարիսպներ մեր տների շուրջ չկառուցենք: Մեր ճարատարապետությունն էլ է շատ բան ասում երկրի մարդկանց հոգեբանության մասին: Ի՞նչ են քաղաքականացրել, պատմություն են սարքել. չորս օտարալեզու դպրոցը էս երկրում մեր հայ լինլը կխաթարի՞»,- հարցնում է Մարդու իրավունքների պաշտպանը: Նա համամիտ չէ Վիկտոր Դալլաքյանի այն հայտարարության հետ, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանը. «Իսկ այդ «ուռա» հայրենասիությունը, որ դրանք անում են, երբ օտարների մեջ են հայտնվում այնքան են խելոքանում... Իմ նման խոսողները, որոնք այդքան հայրենասեր չեն, դրսում ավելի շատ են կարողանում անել, քանի որ կարողանում ենք հավասարը հավասարին նստել, օրիանակ` մարդու իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանը Ֆրանսիային հավասար երկրի պես է գնում»:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված