Երկուշաբթի, 11 նոյեմբերի

Քիքբոքսինգի աշխարհի գավաթի առաջնության` Հայաստանում անցկացվելու հավանականությունը 70/30 է



Հայաստանի Քիքբոքսինգի ֆեդերացիան հայտ է ներկայացրել, որ 2010թ. աշխարհի գավաթի առաջնությունն անցկացվի Հայաստանում: «Մենք պատրաստ ենք ընդունելու աշխարհի առաջնությունը Հայաստանում: Ներկայացրել եմ, որ անվտանգությունը կապահովենք, այնպիսի գեղեցիկ միջոցառում կկազմակերպենք, որ յուրահատուկ առաջնություն լինի, կներկայացնենք նաև մեր պատմությունը, կտանենք մեր թանգարանները»,- այսօր հայտնեց Հայաստանի Քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Գառնիկ Հայրապետյանը: Հոկտեմբերին պարզ կդառնա, թե արդյոք առաջնությունը կանցկացվի՞ Հայաստանում: Գառնիկ Հայրապետյանը Քիքբոքսինգի աշխարհի գավաթի` Հայաստանում անցկացվելու հավանականությունը գնահետց 70/30` հօգուտ Հայաստանում անցկացվելու: Հայաստանի հավաքականը հոկտեմբերին մասնակցելու է աշխարհի գավաթի առաջնությանը Անապա քաղաքում: Հավաքականը հրավեր է ստացել նաև մասնակցելու Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է Ադրբեջանում: Հայաստանի Քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահն ասաց, որ կմասնակցեն առաջնությանը, եթե ադրբեջանական կողմը խոստանա ապահովել Հայաստանի հավաքականի անվտանգությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի Քիքբոքսինգի ազգային հավաքականի 10 մարզիկ տարբեր տարիքային խմբերում և տարբեր քաշային կարգերում մասնակցեց Հունաստանի Ալեքսանդրապոլ քաղաքում կայացած աշխարհի առաջնությանը: Հայաստանի հավաքականը առաջնությունից հայրենիք բերեց 8 մեդալ, կրեց 2 պարտություն: Մինչև հուլիսի 10-ը չեմպիոնների նկարներով պաստառները կփակցվեն Երևանում: Գառնիկ Հայրապետյանի խոսքերով` նպատակն է, որ հանրությունը ճանաչի մեր մարզիկներին: Հուլիսի 17-18-ին էլ «Դինամո» մարզադահլիճում անցկացվելու է Հայաստանի քիքբոքսինգի առաջնությունը: Օգոստոսին Ֆեդերացիան Սյունիքի մարզի Տեղ գյուղում Քիքբոքսինգի դպրոց է բացելու: Հավաքականի կազմում ընդգրկված են մարզիկներ ոչ միայն մայրաքաղաքից, այլև Հայաստանի տարբեր մարզերից: Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ քիքբոքսով կարող են զբաղվել բոլոր տաղանադավոր երեխաները` անկախ սոցիալական վիճակից, քանի որ ֆեդերացիան բազմաթիվ դպրոցներ ունի, որտեղ ուսուցումն անվճար է:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված