ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Հայաստանի Քիքբոքսինգի հավաքականի 10 մարզիկները 8 մեդալ են նվաճել



Հայաստանի Քիքբոքսինգի ազգային հավաքականի 10 մարզիկ տարբեր տարիքային խմբերում և տարբեր քաշային կարգերում մասնակցել է Հունաստանի Ալեքսանդրապոլ քաղաքում անցկացված աշխարհի առաջնությանը: Հայաստանի հավաքականը առաջնությունից հայրենիք բերեց 8 մեդալ, կրեց 2 պարտություն: Հայաստանի հավաքականը վերադարձել է 3 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալով: Յուրաքանչյուր մարզիկ անցկացրել է 4 մենամարտ, ըստ որում 4-րդը, որը հենց եզրափակիչն է, մենամարտել են, Ալժիրի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Հունաստանի մարզիկների հետ: Մենամարտի ֆուլ ոճում ոսկե մեդալ են նվաճել Միսաք Ասլանյանը (75 կգ քաշային կարգ), Գարիկ Ծատուրյանը (70 կգ քաշային կարգ) և Գեղամ Մկրտչյանը (65 կգ քաշային կարգ): Հայկ Խաչատրյանը (55կգ քաշային կարգ) և Ռաֆայել Հակոբյանը (40 կգ քաշային կարգ) արծաթե մեդալ են նվաճել: ՀՀ բանակում ծառայող Լևոն Սարգսյանը (55 կգ քաշային կարգ), Սուրիկ Հակոբյանը (55 կգ քաշային կարգ), ինչպես նաև 12 տարեկանների տարիքային խմբում հանդես եկող Արսեն Աբգարյանը (48 կգ քաշային կարգ) նվաճել են բրոնզ մեդալ: «Հավաքականի տղաները փայլուն ելույթ ունեցան, մենք ունենք ուժեղ մարզիկներ: Շնորհակալություն եմ հայտնում իրենց ծնողներին, ովքեր այսպիսի երեխաներ են պարգևել մեր հայ ազգին: Առաջնությունը շատ թեժ էր, աշխարհի առաջնությանը մասնակցում են ուժեղագույններից ուժեղագույնները»,- այսօր` ասուլիսի ժամանակ, ասաց Հայաստանի Քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ, ՀՀ Պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ Գառնիկ Հայրապետյանը: Առաջնությունում ոսկե մեդալ նվաճած Գեղամ Մկրտչյանն ասաց, որ իր համար ամենաբարդը ալժիրցի մրցակցի դեմ պայքարելն էր, ում հաղթեց էքստրառաունդում: Ըստ չեմպիոնի` մրցումները շատ լավ էին կազմակերպված, ամեն մրցմանը ավելի են կատարելագործվում, և ցանկությունն է դառնալ աշխարհի պրոֆեսիոնալ չեմպիոն: Քիքբոքսինգի աշխարհի առաջնությունը անցկացվում է ամեն տարի: Արդեն քննարկվում է քիքբոքսինգը օլիմպիական մարզաձև համարելու հարցը: Այս տարի աշխարհի առաջնությանը մասնակցում էր ավելի քան 700 մարզիկ 58 երկրից: Ամենամեծ հավաքականով ներկայացել էին Ռուսաստանը, Ուկրաինան, Հունաստանը, Ալժիրը: Մեր տարածաշրջանից առաջնությանը մասնակցեցին նաև Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը: Գառնիկ Հայրապետյանի խոսքերով` նրանք նույնպես մեդալներ նվաճեցին, բայց Հայաստանը առաջին տեղում էր, որովհետև լավ էր պատրաստվել:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված