ՈՒրբաթ, 06 դեկտեմբերի

«Միգրացիան ունի նաև սոցիալական հետևանքներ»



Հունիսի 24-ից 25-ը կկայանա միգրացիայի դրամական փոխանցումների և սփյուռքի տնտեսական ու սոցիալական ազդեցության արցերով միջազգային համաժողով: Համաժողովի կազմակերպիչներն են Համաշխարհային բանկը, ՀՀ Կառավարությունը և ՀՀ Կենտրոնական բանկը: Միգրացիան (և հարակից ֆինանսական փոխանցումները) կարևոր երևույթ է աշխարհի մեծ թվով զարգացող երկրներում: Այն արտաքին տարադրամային գործառույթների, եկամտի, ֆինանսական միջնորդության և տնտեսական աճի կարևոր աղբյուր է շատ զարգացող երկրների համար, ներառյալ` Հայաստանի: Որոշ տարածաշրջաններում (օրինակ` Լատինական Ամերիկայում) փոխանցումները կազմում են արտաքին ուղղակի ներդրումների մոտ 70 տոկոսը և գրեթե 8 անգամ գերազանցում են պաշտոնական զարգացման աջակցությունը: Բացի մակրոտնտեսական խնդիրներից` միգրացիան ունի նաև սոցիալական հետևանքներ`և´ դրական, և´ բացասական, քանի որ հարակից ֆինանսական հոսքերը լրացնում են (մասամբ կամ ամբողջությամբ)  տնային տնտեսությունների եկամուտները ներքին աղբյուրներից և հաճախ հիմք են հանդիսանում կարևոր ներդրումների համար (օրինակ` բնակարան ձեռք բերելիս): Միևնույն ժամանակ, ընտանիքները քայքայվում են, և միգրանտ ծնողների երեխաները սոցիալական և կրթական առումով հաճախ հայտնվում են ոչ շահեկան վիճակում: Բացի այդ, միգրացիան տեղական աշխատաշուկայում զգալի տեղաշարժերի հիմնական պատճառ է դառնում` առաջ բերելով գործարար փուլի վերելքներ ու վայրէջքներ աշխատուժ ընդունող երկրներում: Երկարաժամկետ հեռանկարում սփյուռքը կարող է նպաստել աճին, քանի որ զգալի ներուժ ունեցող ռեսուրս է յուրաքանչյուր երկրի համար, հետագա զարգացումը խթանելու առումով, օգտագործելով  սփյուռքի միջոցները` գիտելիքի ներուժի փոխանցման համար (օրինակ Իսրայելում), արտահանման ու ներդրումների խթանման համար (այն երկրներում, որտեղ հիմնականում բնակեցված է սփյուռքը) և նույնիսկ որպես մասնավոր հոսքերի աղբյուր: Համաժողովում կքննարկվեն հետևյալ խնդիրները` գիտելիքի և փորձի փոխանակում այն խնդիրների շուրջ, թե ինչպես են տարածաշրջանի տարբեր երկրներ արձագանքում միգրացիայի տնտեսական և սոցիալական ազդեցությանը (և´ դրական, և´ բացասական, այսինքն` գործարար փուլերի վերելքների ու վայրէջքների ընթացքում) և քննարկում զարգացման գործում միգրացիայի, դրամական փոխանցումների և սփյուռքի դերի մասին: Մասնակիցների թվում են տնտեսական ոլորտի մասնագետներ (տնտեսագետներ), Հայաստանի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ղազախստանի կենտրոնական բանկերի աշխատակիցներ, ինչպես նաև այս ոլորտի գիտնականներ և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչներ:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված