Երկուշաբթի, 09 դեկտեմբերի

Նախարարը հրաժարական է տվել` ԲՀԿ-ի պահանջները չկատարելու համար



«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը քիչ առաջ «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ըստ մեր տեղեկությունների` ԲՀԿ-ից նախարարին ստիպել են կուսակցական կադրերի աշխատանքի վերցնել, ինչի հետ համաձայն չի եղել Մնացականյանը եւ այդ պատճառով էլ դիմում է ներկայացրել: Առաջիկայում «Հետքը» կներկայացնի այդ կադրերից ոմանց անունները: Խաչիկ Գալստյանի խոսքով` կուսակցությունն է որոշել, որ Մխիթար Մնացականյանը պետք է հրաժարվի իր պաշտոնից: «Նախկին նախարարի հրաժարականից հետո Մխիթար Մնացականյանը հանձն էր առել այդ պաշտոնը պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ, այն խնդիրները, որոնք դրված էին նրա առջեւ կարճաժամկետ կտրվածքով, նա կատարել է, իսկ նախագահի կողմից հրաժարականն ընդունելուց հետո, կուսակցությունը կառաջադրի նոր թեկնածուի, որը կիրականացնի ոլորտի երկարաժամկետ ռազմավարությունը»,- ասաց ԲՀԿ մամուլի խոսնակը: Խաչիկ Գալստյանը նշեց, թե կուսակցությունը դժգոհ չէ Մնացականյանի աշխատանքից, իսկ նոր նախարարի անունը չգաղտնազերծեց: Լուս.` Գագիկ Շամշյանի

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված