ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Ձվի և պաղպաղակի 80-90 տոկոսը առանց պատշաճ մակնշման են



Հայաստանում ձվի և պաղպաղակի 80-90 տոկոսը իրացվում է ոչ պատշաճ մակնշմամբ: Լցնովի պաղպաղակի վաճառքը փողոցում պետք է բացառվի, դրա համար կան սրճարաններ, խանութներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա, ելնելով սննդի անվտանգության նկատառումներից, խորհուրդ է տալիս չօգտագործել կասկածելի ծագմամբ և ժամկետը չմատնանշած սնունդ: Պատմում է իր և գործընկերոջ կատարած փորձնական ուսումնասիրության մասին, երբ մտել են մի խանութ և նայել պաղպաղակի մակնշված ձևը: Մակնշված պաղպաղակներից մեկի վրա որևէ ժամկետ չի եղել: «Մյուսի վրա գրված էր` պիտանելիության ժամկետը 6 ամիս` Քրիստոսի ծննդյան օրվանից,- կատակում է Արմեն Պողոսյանը և շարունակում,- եթե արտադրության թիվը չկա, ուրեմն երկրորդ գրառումն իմաստը կորցնում է, սա խաբեության քողարկված տեսակ է»: Այս դեպքում ի՞նչ պետք է անի սպառողը. «Պաղապաղակը մեր երեխան է ուտում, երեւույթն էլ համատարած չէ, 5-ից մեկը հնարավոր է` լավը լինի»,- ասում է Սպառողների ասոցիացիայի նախագահը` խորհուրդ տալով ծնողներին չզլանալ և մինչև սննդամթերք գնելը նայել ժամկետի ավարտը: Իսկ եթե գրված չէ, ապա ոչ միայն չպեքտ է գնել, այլև ընդհանրապես այդ խանութից կամ այդ արտադրանքից չօգտվել: Նման դեպքում սպառողը պետք է զանգի կամ Սպառողների ասոցիացիա, կամ էլ Սննդի որակի տեսչություն: Սննդի որակի տեսչության պետը խոստացել է Արմեն Պողոսյանին այցելություններ կատարել արտադրող ձեռնարկություններ: Արմեն Պողոսյան ոչ մի մակնիշ չասաց` պատճառաբանելով, որ չի հիշում, երեւույթն էլ` համատարած է, միայն ասաց, որ «Գրանդ Քենդի»-ի մոտ դրական տեղաշարժ է նկատվում: «Մեր նպատակը պատժելը չէ, եթե մեր նպատակը լիներ պատժելը, ես  կգնայի ու կաշխատեի դատախազությունում, կամ սննդի տեսչությունում: Մեր խնդիրը ահազանգելը, ուշադրություն գրավելն է, որպեսզի անվրեպ աշխատեն համապատասխան մարմինները, տվյալ դեպքում` Գյուղնախարարության սննդի տեսչությունը»,- ասաց նա:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված