Կիրակի, 17 նոյեմբերի

Ավետիս Խաչատրյանի ցուցահանդեսը` Մոսկվայում



Երիտասարդ նկարիչ Ավետիս Խաչատրյանը մայիսի 18-ից հուլիսի 10-ը Մոսկվայում ներկայանում է ցուցահանդեսով: Այն կազմակերպվել է Անդրեյ Վորոբյովի նախաձեռնությամբ և Ֆամենկոյի անվան Մոսկովյան թատրոնի հրավերով: Ուղարկվել են 100-ից ավելի նկարներ, որոնցից 42-ն են ներկայացվել այցելուներին: Ցուցահանդեսի  բացմանը ներկա են եղել Ավետիս և Աբգար Խաչատրյանները, ովքեր արդեն վերադարձել են Հայաստան, սակայն  ցուցահանդեսի ավարտից մի քանի օր շուտ կգնան եւ կհավաքեն նկարները: Նրանց կրտսեր եղբայրը`Արման Խաչատրյանը, «Հետք»-ի զրույցում նշեց, որ ցուցահանդեսը շատ կարեւոր է իր եղբայրների համար: Այն Ավետիսին հնարավորություն տվեց լինելու Մոսկվայում, շփվելու մոսկովյան բարձրակարգ հանդիսատեսի հետ, ունենալ առաջին կատալոգը` իրեն եւ իր ստեղծագործությունները ներկայացնող, ինչպես նաև համագործակցության առաջարկներ: Արմանի խոսքերով`նկարներից դեռ ոչ մի հատ չի վաճառել, բայց ցուցահանդեսի ավարտից հետո միգուցե վաճառք լինի: 135 էջանոց եւ 1000 օրինակով կատալոգը հավանաբար ևս վաճառքի կհանվի Ռուսաստանում: ՀՀ Մշակույթի նախարարին հրավեր են ուղարկել` մասնակցելու Մոսկվայում կայացած ցուցահանդեսին, բայց նա, շնորհավորելով երիտասարդ նկարչին, ժամանակի սղության պատճառով չի կարողացել մասնակցել ցուցահանդեսին:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված