ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

ԴերՀովա. ««Եվրատեսիլում» մենք մեր արժանի տեղը զբաղեցրինք»



«Ամեն ինչ շատ ճիշտ էր, ճիշտ մարդը հաղթեց: Ամեն տարի որևէ օրիգինալ երգ է հաղթում: Կարող է մարդիկ, այդ երգը 10 անգամ լսեն ու զզվեն այդ երգից, բայց առաջին անգամ երբ լսում ես այդ երգը, տպավորություն է թողնում»,- այսօր «Հետք»-ի հետ հարցազրույցում, մեկնաբանելով «Եվրատեսիլ» մրցույթում հաղթած երգը, նշեց կանադահայ երգահան ԴերՀովան` Հարութ Տեր-Հովակիմյանը: Ինչ վերաբերում է Հայաստանի երգին, ապա ԴերՀովայի կարծիքով` ծիրանի ծառով, բացի հայերից, ոչ ոք հետաքրքրված չէ, մինչդեռ մեր բեմականացումը երգահանը համարեց լավագույնը: Նա այնքան էլ չէր հավանում Հայաստանը ներկայացնող երգը, չէր հավանում նաև Էմմիի ու Միհրանի երգը: Էմմիի ու Միհրանի երգում նա զգացմունք չէր տեսնում, բայց ԴերՀովայի խոսքերով` Էմմին ու Միհրանը մրցույթին կարող էին մասնակցել այլ երգով: ԴերՀովայի կարծիքով` «Եվրատեսիլում» մենք մեր արժանի տեղը զբաղեցրինք: Ինչ վերաբերում է Ջիվան Գասպարյանի ներկայությանը, ապա երգահանի կարծիքով, մի քիչ ամոթ է, որ երգի դուդուկի հատվածը ինքը չնվագեց, այլ ֆոնոգրամա էր: ԴերՀովան քվերակել է Թուրքիայի և Իսլանդիայի օգտին: Ի դեպ, այսօր «Արմատ» ակումբում նախատեսվում էր հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ Շուշան Պետրոսյանի, Հասմիկ Կարապետյանի և Սոֆի Մխեյանի մամուլի ասուլիսը։ Ասուլիսի թեման էր «Եվրատեսիլի» արդյունքների ամփոփումը։ Բանախոսներից ոչ մեկը, սակայն, ասուլիսին չներկայացավ։ «Արմատ» մամուլի ակումբից լրագրողներին տեղեկացրին, որ բանախոսները ներկայացրել են տարբեր պատճառաբանություններ. Հասմիկ Կարապետյանը քնած է մնացել, Շուշան Պետրոսյանը հիվանդանոցում է, իսկ Սոֆի Մխեյանը նախօրոք զգուշացրել էր, որ հնարավոր է՝ չմասնակցի ասուլիսին: ԴերՀովան տեղյակ էր չկայացած ասուլիսի մասին: Նրա կարծիքով` աստղերը չեն գնացել, որովհետև վախենում են «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլի մասին խոսելուց:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված