Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

«Մանրամասների քննարկումը պետք է տեղի ունենա Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի մասնակցությամբ»



«Լեհաստանի դիրքը Լեռնային Ղարաբաղի հարցում միշտ եղել է չեզոք և հայտնի բոլորին: Լեհաստանն ընդունում է այն բանաձևը, որը ընդունված է եվրոպական ողջ հասարակության կողմից. նախ այդ խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, հետո այդ հարցը երկու երկրների համար պետք է լինի ինքնորոշման խնդիր, երրորդ` պետք է պահպանվի պետությունների տարածքային ամբողջականությունը: Այդ երեք խնդիրները պետք է հաշվի առնվեն»,- այսօր ասուլիսի ժամանակ նշեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: Դեսպանի խոսքերով` մանրամասների քննարկումը պետք է տեղի ունենա երեք կողմերի մասնակցությամբ` Հայաստան, Ղարաբաղ, Ադրբեջան: Իսկ Եվրամիությունը անմիջականորեն ներառված չէ այդ խնդրի լուծման մեջ, ինչպես այլ կազմակերպություններ` ՄԱԿ-ը եւ այլն, բայց Եվրամիությունը կունենա ծավալուն դեր խնդրի լուծման մեջ: Դեսպանի կարծիքով` խնդիրը լուծելիս անհրաժեշտություն կլինի ֆինանասկան, խաղարար ուժերի օգնության, իսկ ամենալավ լուծումը կլինի այն, որը կընդունեն Հայաստանը և Ադրբեջանը: «Հարավային Կովկասի երեք պետությունները կանգնած են մեծ խնդիրների առջև, դրանք մեծ ներդրողների կողմից դիտվում են իբրեւ մեկ շրջան: Ոչ ոք ներդրում չի անի, եթե կայուն չլինի տարածաշրջանը, ինչը նշանակում է, որ այս տարածաշրջանի կայուն զարգացումը կապված է այդ երեք պետությունների միջև հարաբերությունների կայունացումից»,- նշեց Զդիսլավ Ռաչինսկին: Ինչ վերաբերում է Թուրքիայի` Եվրամիության մեջ ընդգրկվելուն, ապա Լեհաստանի դեսպանը նշեց, որ ինքն ընդունում է այն բանաձևը, որ Եվրամիությունը պետք է լինի բաց` երկրների անդամակցության համար. «Լեհաստանը դրական է գնահատում այն փաստը, որ Թուրքիան մտնի Եվրամիություն: Ներկա պահին մենք կարծում ենք, որ Թուրքիան դեռ չի զարգացել Եվրամիություն մտնելու համար»: Լեհ-հայկական հարաբերությունները Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանը որակեց երկկողմանի բարեկամական: Երեք ամսվա ընթացքում դեսպանը այստեղ միայն հանդիպել է լավ վերաբերմունքի, ինչը բացատրում է մի շարք հանգամանքներով` նման պատմական ընթացք, երկու մեծ հարևանների միջև բնակվելը, քրիստոնեություն, 14-րդ դարից հայերի բնակվելը Լեհաստանում և այլն: Այդ հարաբերություններին, սակայն, ըստ նրա, խոչընդոտում են աշխարհագրորեն հեռու լինելը, ուղիղ թռիչքների բացակայությունը, շատ փոքր շուկայի առկայությունը: Ի դեպ, հուլիսի 1-ից կիրականացվեն Երևան-Վարշավա ուղիղ թռիչքներ: «Եթե Լեհաստանից մեծ ներդրումներ մուտք չգործեն այս տարածաշրջան, եթե բիզնեսային տնտեսական համագործակցությունը չընդլայնվի, չզարգանա, քաղաքական գործիչների մտահղացումները այդպես էլ օդում կմնան»,- նշեց դեսպանը: Ըստ նրա` հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը խոչընդոտում է երկու հասարակությունների քիչ տեղեկացված լինելը: Ռաչինսկին օրինակ է բերում, որ եթե լեհին հարցնեն Հայաստանի մասին, ապա պատասխանը կլինի` խաչքար, կոնյակ, Արարատ, իսկ եթե հային հարցնեն Լեհաստանի մասին, կհնչի պատասխան, որ դա մի պետություն է, որը գտնվում է Ուկրաինայի և Բելառուսի մոտակայքում, մինչդեռ, ըստ նրա, քչերը գիտեն, որ Լեհաստանի տնտեսությունը ՀՆԱ-ի գրանցումով 7-րդ տեղն է զբաղեցնում, մեծ ավտոարտադրողներից մեկն է:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված