Չորեքշաբթի, 20 նոյեմբերի

Լեհաստանի ընտրություններում հիմնական պայքարը լինելու է Կոմորովսկու և Կաչինսկու միջև



Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով զոհվել էին Լեհաստանի նախագահը և նրա կինը: Այս պատահարը մեծ շոկ էր լեհ ժողովրդի համար, բայց այն չխափանեց Լեհաստանի պետական համակարգի աշխատանքը: «Նախագահի մահը, որը դարձավ ազգային ողբերգություն, համախմբեց լեհ հասարակությանը և դրդեց նախագահական ընտրություններ կազմակերպելուն: Քաղաքական գործիչների խոսքը դարձավ քիչ ագրեսիվ, վերացան բոլոր քննադատությունները` կապված նախորդ նախագահի աշխատանքի հետ: Ինչպես ձեր, այնպես էլ մեր մոտ ընդունված է, որ մահից հետո անձնավորության մասին վատ բաներ չեն հաղորդում»,- այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին: Նրա կարծիքով` լեհ ժողովրդին համախմբող երկրորդ փաստը դարձավ ջրհեղեղը, որը որակեց որպես 19-րդ դարում ամենամեծ ջրհեղեղ: Լեհաստանի Սահմանադրության համաձայն` նախագահի պաշտոնը անցնում է Լեհաստանի մարշալին, որն էլ այնուհետեւ նշանակեց նոր նախագահական ընտրությունների ժամկետը: Նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատաեսված է անցկացնել հունիսի 20-ին, երկրորդ փուլը` հուլիսի 4-ին: Առաջադրված են 10 թեկնածու,ամենամեծ մրցակցությունը լինելու է Լեհաստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բրոնիսլավ Կոմորովսկու և օդանավի աղետի հետևանքով զոհված նախագահ Լեխ Կաչինսկու երկվորյակ եղբոր` նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկու  միջև: Բրոնիսլավ Կոմորովսկին ներկայացնում է աջակողմյան «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցությունը, իսկ Յարոսլավ Կաչինսկին «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավարն է: «Ինչպես Կոմորովսկին, այնպես էլ Կաչինսկին հմուտ և արհեստավարժ քաղաքական գործիչներ են, Կաչինսկին եղել է վարչապետ, նրանցից յուրաքանչյուրն էլ կարող է շատ լավ նախագահ լինել Լեհաստանի համար»,- ասում է դեսպանը: Իսկ մնացած թեկանծուները, ըստ կանխատեսումների, հավաքելու մինչեւ 5 տոկոս ձայներ:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված