Հինգշաբթի, 12 դեկտեմբերի

Բնապահպանության նախարարությունը անհրաժեշտ չի համարում դիմել վարչապետին



Այսօր ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցով «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հկ-ն ընդդեմ Բնապահպանության նախարարության գործով նախնական 3-րդ դատական նիստը: Պատասխանող Անահիտ Հովհաննիսյանը ներկայացրերց իր ձեռքի տակ եղած ապացույցները` փաստաթղթեր, լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքներ: Դրանց համաձայն` այդ արտադրամասը չի զբաղվում ռետինի արտադրությամբ, բնակչության առողջությանը վտանգ չի սպառնում, արտադրամասում առկա է ծխատար խողովակ: Հայցվորը համարեց, որ Անահիտ Հովհաննիսյանի ներկայացրած ապացույցները, մասնավորապես լաբորատոր հետազոտությունների մասին փաստաթղթերը պատշաճ ձևով կնքված չեն: Դատավոր Սոսյանը պատասխանողին խորհուրդ տվեց ներկայացնել հայցվորի պահանջին վերաբերող ապացույցները: Իսկ հայցվորի պահանջն է պարտավորեցնել ԲՆ-ին դիմել վարչապետին` ստանալու նրա համաձայնությունը Երևան քաղաքի Երվանդ Քոչարի 5 հասցեում գործող «Տեխնիկա պլյուս» անվամբ կնիքների արտադրամասում ստուգումներ իրականացնելու համար: Բնապահպանության նախարարությունը անհրաժեշտ չի համարում դիմել վարչապետին` տանալու նրա համաձայնությունը «Տեխնիկա պլյուս» անվամբ կնիքների արտադրամասում ստուգումներ իրականացնելու համար: ԲՆ երկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանը այդ դիրքորոշումը հիմնավորեց նրանով, որ արտանետումները չեն վնասում մարդկանց առողջությանը: Պատասխանող Անահիտ Հովհաննիսյանը հայցվորի պահանջը համարում է անհիմն` որպես հիմք ընդունելով կառավարության այն որոշումը, ըստ որի` ԲՆ պետական տեսչությունը մինչև 2011թ. հունվարի 1-ը չի կարող իրականացնել ստուգումներ մինչև 70 մլն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների մոտ: Իր հերթին պատասխանող կողմը, մեջբերելով կառավարության այդ որոշումը, նշեց, որ նախարարությունը կարող է դիմել վարչապետին, եթե առկա է մարդկանց առողջությանը սպառնացող վտանգ: Գործը մտել է դատաքննության փուլ: Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 24-ին:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված