Երեքշաբթի, 19 նոյեմբերի

Հայաստանը կունենա աղետների նվազեցման ազգային պլատֆորմ



Արտակարգ իրավիճակների նախարարությունն իր բարեփոխումների շրջանակում ծրագրում է ստեղծել Արտակարգ իրավիճակների տեսչություն, որը նախատեսված կլինի ոչ միայն տեխնիկական անվտանգության, հրշեջանվտանգության համար, այլև երկրի արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ոլորտում կստեղծվի մի տեսչություն, որը կիրականացնի և' հսկողություն, և' անպատասխանատու օբյեկտների և սուբյեկտների հայտանաբերում, և' միջոցների ձեռնարկում: Այսօր այս մասին հայտարարեց Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը: Նա լրագրողներին վստահեցրեց, որ ԱԻ-ում վերջին մեկ ամսվա ընթացքում բոլոր որոշումներն ու ծրագրերը իրականցվում են գերբարձր արագությամբ, և շուտով նախարարությունը կդառնա այն համակարգը, որը ոչ միայն կարձագանքի, այլև կկանխի բոլոր ռիսկերն ու վտանգները: Այժմ ԱԻ նախարարի հրամանով սկսվել են աշխատանքներ իրականացնել` պարզելու, թե հանրապետությունում ինչ ռիսկեր կան, ինչ վտանգներ` թե' տեխնիկական, թե' բնածին: «Արտակարգ իրավիճակների նախարարության շուրջ պետք է համախմբվեն բոլոր գերատեսչությունները: Յուրաքանչյուր ռիսկ ու վտանգ լինելու  է վերահսկողության ներքո: ԱԻ-ն քայլում է դեպի աղետակայուն պետություն ստեղծելուն, որպեսզի միայն դեպքի առիթով չհավաքվենք, մեղավորներ փնտրենք և անպայման արյուն պահանջենք: Սա ամենօրյա աշխատանք է, պետք է մատներս դնենք ցավոտ տեղի վրա:  Մի քանի ամիս հետո մեր երկիրը կունենա աղետների նվազեցման ազգային պլատֆորմ»»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված