Կիրակի, 17 նոյեմբերի

Տիգրան Կարապետյան. «Վազգեն Մանուկյանը պարում է իշխանության դուդուկի տակ»



Հանրային խորհրդի ներկայացրած «Հեռուստահեռարձակողների գործունեության էթիկայի սկզբունքերի» խարտիայի ստորագրմանը հայկական հեռուստաընկերություններից չեն միացել «ԱԼՄ»-ն, «Ա1+»-ը, «Արմենիան», «Արմնյուզը», «TV5»-ը, «Հ2»-ը: «Խարտիան ո՞րն է, ի՞նչը պետք է ես անեմ, որը չեմ անում այսօր: Եթե կա Ռադիոյի և հեռուստատեսության հանձնաժողովը, Հանրային խորհուրդը ուզո՞ւմ է ցույց տալ իր ակտիվությունը: Մի տեղ էլ ասում է, որ դա խղճի վրա է, որևէ պատիժ չունի: Ի՞նչ է ուզում ասել: Ես էթիկայի սահմանները չեմ խախտում, «ԱԼՄ»-ում ոչ պոռնոֆիլմեր կան, ոչ սեքսուալ, ոչ լատարե, ոչ SMS: Թող ուրիշ տեղ փնտրեն. մենք պարկեշտ ենք, մենք հայավարի ենք, և որևէ կուսակցապետեր, որ հավաքվել են և իրենց անվանել են Հանրային խորհուրդ, չեն կարող մեզ թելադրել, թե մենք ինչ պետք է անենք: Թող իրենք մտածեն իրենց էթիկայի մասին»,- ասում է Տիգրան Կարապետյանը: «Հետք»-ի հետ զրույցում նա նշեց, թե էթիկայի սահմաններում չէ, երբ կուսակցապետը զբաղվում է հասարակական գործունեությամբ, ինչը, ըստ Կարապետյանի, հակասում է նաև սահմանադրությանը. «Վազգեն Մանուկյանն իշխանության դուդուկի տակ է պարում: Այսօր հավաքվել են մոտ 20 կուսակցապետեր: Ի՞նչ կարող են իրենք թելադրել մեզ, իսկ դատավորներն ովքե՞ր են: Ես սկզբունքային չեմ ընդունում իրենց»: Հունիսին կայանալու է հեռուստահաճախականոթյունների մրցույթ: Ըստ «ԱԼՄ»-ի հիմնադիր տնօրեն Տիգրան Կարապետյանի, եթե ամեն ինչ օրենքով լինի, ապա ԱԼՄ-ն լիցենզիա կստանա. «Եթե պետք լինի տեխնիկապես փոխել որևէ բան, մենք էլ կփոխենք,ի՞նչ է եղել: Եթե չստանա, ուրեմն դա քաղաքական որոշում է, և տնտեսական առումով մենք ինքնաբավարար ենք: Մենք որևէ մեկից փող չենք ուզում, և ժողովուրդն էլ մեզնից գոհ է»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված