Շաբաթ, 16 նոյեմբերի

Հակահրդեհային վարժություններ «Մարիոթ» հյուրանոցում



Ժամը 15.30 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի հետ միասին անց են կացրել ամենամյա «Հակահրդեհային վարժություններ» շարքը` այս անգամ համագործակցելով Երևանի թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի հետ: Հյուրերի և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հյուրանոցը համալրվել էր հրդեհը կանխարգելող և մարող սարքավորումներով: «Մինչև հրդեհը հայտարարելը ամբողջ անձնակազմը կազմակերպված կերպով տարահանել էր հյուրանոցի բնակիչներին, հետո դիմավորեցին հրշեջ փրկարարներին, իսկ նրանք տեղ հասնելու պես գնահատեցին իրավիճակը և կազմակերպեցին վարժանքը»,- նշեց Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի պետ, քաղծառայության գնդապետ Արթուր Ոսկանյան: Նա փրկարարների աշխատանքը գնահատեց գերազանց: Գնդապետի խոսքերով`այսպես ասած` «իբր հրդեհը» մարեցին 12 րոպեում: Ամեն տարի հյուրանոցում անցկացվում եմ նմանատիպ հակահրդեհային  վարժություններ, որոնք նպատակուղղված  են ստուգելու  անձնակազմի և հյուրանոցի պատրաստվածությունը հնարավոր հրդեհների  դեպքում և կանխելու ցայտոտնային  իրավիճակները, անկազմակերպ  էվակուացիայի հետևանքով առաջացած արդյունքները: Հյուրանոցը պլանավորում է շարունակել իր համագործակցությունը Հայաստանի Հանրապետության  Փրկարար Ծառայության հետ և ապագայում  նույնպես կիրականացվի նմանատիպ վարժություններ, որպեսզի հյուրանոցի հյուրերն ու աշխատակիցները միշտ իրենց ապահով զգան:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված