ՈՒրբաթ, 22 նոյեմբերի

Հայաստանին ձեռնտու չէ Իրանի միջնորդությունը



Վերջին շրջանում, ըստ իրանագետ Սեւակ Սարուխանյանի, ակտիվացել է Իրանի ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքներով. «Նախ` 2008թ Հարավային Օսեթիայի շուրջ ընթացող ռազմական գործողություններից հետո Իրանը սկսեց ավելի ակտիվ ուշադրություն դարձնել տարածաշրջանին` դիտարկելով այն որպես հնարավոր սպառնալիքների կենտրոն: Դրան գումարվեց հայ-թուրքական բանակցային գործընթացը, որը նույնպես անհանգստություն առաջացրեց Իրանում, քանի որ ենթադրվում էր, որ այդ հարաբերությունների կարգավորման արդյունքում կարող է փոխվել ուժերի դասավորությունը տարածաշրջանում: Եվ երրորդը` անընդհատ քննարկվող այն լուրերը, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են համաձայնագրի ստորագրմանը»: Ըստ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանի` Իրանը վերջին տարիներին Հայաստանը դիտարկում է որպես կարևոր տնտեսական և քաղաքական գործընկեր: Հայաստան-Իրան գազատարի կառուցումից հետո, Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման քննարկումներից հետո հայ-իրանական հարաբերությունները թևակոխում են նոր փուլ, որը բնորոշվում է տնտեսական համագործակցության զարգացմամբ: «Ես հնարավոր եմ համարում Իրանի ցանկությունը` դառնալ միջնորդ ԼՂ բանակցությունների գործընթացում, չնայած, չեմ կարծում, որ անհրաժեշտ է Իրանին ներքաշել որպես միջնորդ, քանի որ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը  Հայաստանի համար օպտիմալ բանակցությունների ձևաչափ է առաջարկում և նրա մենաշնորհից հրաժարվելը մեզ համար ձեռնտու չէ»,- նշում է իրանագետը: Ադրբեջանը դրական եզրակացություն է տվել Իրանի միջնորդությանը, բայց բանախոսի կարծիքով` Հայաստանի համար Իրանի միջնորդությունը զուտ քաղաքական տեսակետից շահավետ չէ. «Իրանը կհամաձայնի Թուրքիայի միջնորդությանը, եթե այդ միջնորդությունը թույլ տա էլ ավելի լղոզել բանակցային գործընթացն արևմուտքի հետ, էլ ավելի բարդացնել և հետաձգել այն: Բայց Իրանը Թուրքիայի միջնորդության կարիքը չունի, որովհետև վաղուց ձևավորվել է Իրան-ԱՄՆ բանակցություննրի ֆորմատը»: Իրանն առաջարկել Է Հայաստանի և Ադրբեջանի արտգրծնախարարներին Ղարաբաղյան հարցի հետ կապված հանդիպում կազմակերպել Իրանում, ինչը Սևակ Սարուխանյանն ավելի շատ անհավանական է համարում, քան հավանական` նշելով,որ մենք նոր միջնորդի կարիք չունենք ԼՂ կարգավորման հարցում. «Արդեն կան 3 միջնորներ` Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան, որոնք ունեն միջոցներ ոչ միայն երեք կողմերին բերել համաձայնագրի ստորագրմանը, այլ նաև այդ համաձայնագրի կատարմանը, իսկ Իրանը նման հնարավորություններ չունի»: Ըստ բանախոսի`մոտակա շրջանում որևէ լուրջ առաջընթաց չի լինի ԼՂ կարգավորման հարցում, և, հավանաբար, հայ-թուրքական բանակցային գործընթացը ժամանակավորապես կսառեցվի:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված