Կիրակի, 17 նոյեմբերի

«Հայ-իրանական հարաբերություննրը օբյեկտիվ են և բխում են Հայաստանի շահերից»



«Իրանը Հայաստանի համար այն երկու պետություններից մեկն է, որը Հայաստանի հետ ունի բաց սահման և տնտեսական կայուն համագործակցություն, և Հայաստանը չի կարող հրաժարվել նման համագործակցությունից: Հայ-իրանական հարաբերություններն օբյեկտիվ են և բխում են Հայաստանի շահերից»,- նշեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, իրանագետ Սևակ Սարուխանյանը: Հայաստան-Իրան համագործակցության հիմք հանդիսացող էներգետիկ համագործակցությանը, ըստ Սևակ Սարուխանյանի, վտանգ չի սպառնում: Հայ-իրանական հարաբերություններն իրանագետը գնահատում է լավ` նշելով, որ շատ կարևոր է, որ իրագործենք այն տնտեսական ծրագրերը, որոնք նախանշվել են. Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալների աճ, Արաքս գետի վրա 400 մգ հզորությամբ ՀԷԿ-ի կառուցում. «էներգետիկ համագործակցությունը լավ հեռանկարներ ունի, իսկ այդ համագործակցության միջոցով կարելի է զարգացնել մնացած բոլոր ճյուղերը»,- նշեց բանախոսը: Այսօր, բանախոսի կարծիքով, Հայաստանի զարգացման տեսանկյունից ամենակարևորն այն ծրագրերն են, որոնք իրականցվում են հենց Հայաստանում, ոչ թե տարածաշրջանում, օրինակ` ավարտել նոր միջուկային ռեակտորի և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգոբլոկի մուտքի կառուցումը, որը կամրապնդի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և լայն հնարավորություններ կստեղծի տարածշրջանային այլ պետություններ էներգիայի արտահանման համար, ինչը հնարավորություն կտա մեզ ավելի մրցունակ լինել տարածաշրջանային էներգաշուկայում: Ինչ վերաբերում է Իրանի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցներին, ապա իրանագետի կարծիքով, դրանք չեն լինի էֆեկտիվ, որովհետև երկաթե վարագույր Իրանի շուրջ ստեղծելն անհնար է, քանի որ Իրանի անմիջական հարևաններ` Թուրքիան, Իրաքը և Պակիստանը հնարավորություն չունեն փակելու առևտրային սահմանները. «Որպեսզի Իրանի վրա իրական ճնշում գործադրվի, պետք է սահմանափակել Իրանի նավթի արտահանումը, բայց միջազգային հանրությունը պատրաստ չէ հրաժարվելու իրանական նավթից: Իրանի նավթի հիմնական գնորդը Չինաստանն է, որը բազմիցս հայտարարել է, որ ցանկացած պատժամիջոց` ուղղված Իրանի նավթային սեկտորի դեմ, ինքը տապալելու է»: Մոտակա երկու ամիսներին կկայանա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը` նվիրված Իրանին: Սևակ Սարուխանյանի կարծիքով` այնտեղ որևէ ռեզոլյուցիա չի քննարկվի` Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված