Երկուշաբթի, 11 նոյեմբերի

Նաիրա Զոհրաբյանը Թուրքիայի վարչապետին «ավանտյուրիստ և շառլատան» է համարում



Հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը քառօրյայի օրակարգից դուրս բերելու վերաբերյալ որոշումը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը որակեց «շատ ճիշտ»: Դա, Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, պայմանավորված է նրանով, որ Հայաստանն ամբողջ գործընթացի ընթացքում հավատարիմ է մնացել արձանագրությունները բնականոն հունի մեջ դնելու տառին և ոգուն, իսկ արձանագրությունների բովանդակությունը հետևողականորեն խեղաթյուրվել է Թուրքիայի կողմից. «Եվ Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարությունները հերթական անգամ ամրապնդեցին հայկական կողմի այն դիրքորոշումը, որ Թուրքիան հետևողականորեն փորձում է արձանգրությունների բովանդակությունը խեղաթյուրել, դրա կոնտեքստը կապել ԼՂ հարցի և Հայոց ցեղասպանության խնդրի հետ»: Նաիրա Զոհրաբյանը Թուրքիայի վարչապետին անվանեց «ավանտյուրիստ և շառլատան», իսկ Թուրքիային` մենթալիտետին բնորոշ ավանտյուրիստական քաղաքականություն վարող երկիր. «Հիմա ողջ պատասխանատվությունը ընկնում է Թուրքիայի վրա, քանի որ Թուրքիայի պատճառով է ձախողվում այդ գործընթացը բնականոն հունի մեջ դնելը և միջազգային հանրությունը պատասխանատվություն է պահանջելու Թուրքիայից` գործընթացը ոչ կառուցողական ուղու վրա դնելու և ձախողված փորձերի համար»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված