Երկուշաբթի, 09 դեկտեմբերի

Երեխայի որոնումները շարունակվում են



Ապրիլի 21-ին, ժամը 09.00-ից մինչեւ 18.00-ն ընկած ժամանակահատվածում փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատից երեք խումբ, կինոլոգներ, ջրասուզակներ եւ թիվ 10 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները վերսկսել են նախորդ օրը Երեւանի Բրյուսովի փողոցին հարակից ջրանցքն ընկած` ՌԴ քաղաքացի, 8-ամյա Ազալիա Գադելշինայի որո­նո­ղական աշխատանքները: Աշխատանքներն իրականացվել են ջրանցքի` Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտ­րոնից մինչեւ Նոր Խարբերդ գյուղ, 16 կմ-անոց հատվածում: Դեպքի վայրում են գտնվել ՀՓԾ, «Սեւան-Հրազդան ջրառ» ՓԲԸ-ի ղեկավար կազմի եւ Էրեբունու ոստիկանության բաժնի աշխատակիցները: Ժամը 09.45-ից մինչեւ 19.30-ը որոնողական աշխատանքներ են իրականացվել նաեւ Արա­­­րատի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի եւ Արտաշատի հրշեջ-փրկարարների կողմից` մարզի տա­րած­քով անց­նող ջրանցքի` Ջրաշեն-Նոր Խարբերդ-Դիտակ-Արեւշատ եւ Քաղցրաշեն-Գետազատ-Նորա­շեն գյուղերով անցնող հատ­վա­­ծում: Իրականացված աշխատանքներն արդյունք չեն տվել: Երեխայի որոնողական աշ­խա­տանք­նե­րը վերսկսվել են ապրիլի 22-ի առավոտյան:Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական կենտրոնը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված