Կիրակի, 17 նոյեմբերի

Ուղեվարձի թանկացման հիմքեր չկան



Առավոտյան Երևանի 40 համարի երթուղային տաքսիների վարորդները գործադուլ էին հայտարարել: Նոր Նորքի 9-րդ զանգված-ավտոկայան երթուղին սպասարկող միկրոավտոբուսներն այսօր գծում շատ քիչ էին: Վարորդներից մեկը նշեց, որ հայտարարված գործադուլը պայմանավորված է գազի գնի թանկացմամբ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության հասարակական տրանսպորտի կարգավորման  բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ գազի թանկացման խնդիր ընդհանրապես չկա, պարզապես 40 համարի երթուղայինը տեխնիկական և ներքին խնդիրներ ունի գիծը սպասարկող ընկերության հետ: ««Երևանտրանս» -ն իրավիճակը վերցրել է հսկողության տակ: Այսօր գազի գինը 200 դրամ է: Պետությունը երաշխավորում է, որ 200 դրամից ավել գազը չի թանկանա: Երևանի քաղաքապետարանը պայմանագիր ունի ոչ թե գազալցակայանների, այլ տնտեսվարող սուբյեկտների հետ: Պետությունն ամեն ինչ արել է, որ տնտեսվարողների ծախսային մասերը չավելանան: Այսօրվա դրությամբ ուղեվարձը չի թանկանալու, դրա համար հիմքեր չկան»,- նշեց Կարեն Հակոբյանը: Քաղաքապետարանից հավաստիացրին, որ 40 համարի երթուղայինի աշխատանքը կանոնակարգվել է և վաղվանից այն ավելի նորմալ կաշխատի:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված