Հինգշաբթի, 21 նոյեմբերի

Բարդին ոչ թե հատել են, այլ էտե՞լ



Բնապահպանական պետական տեսչության երևանյան բաժինը պարզել է, որ Հարավ-արևմտյան Բ-4 թաղամասում` Առնո Բաբաջանյան փողոցին հարող տարածքում, բարդի տեսակի ծառը ոչ թե հատել են, այլ էտել: Տվյալ փաստը հաստատել են «Մուշ» համատիրության կառավարիչ Արամայիս Հովհաննիսյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Այս մասին «Հետք»-ին տեղեկացրեց Բանպահպանության նախարարության մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին «Հետքի» ընթերցողներից մեկը տեղեկացրել էր, որ նախորդ օրը` երեկոյան, վերոնշյալ տարածքում ինքն ականատես է եղել, թե ինչպես էր կտրվել բավական գեղեցիկ, նորատունկ մի բարդի: Արձագանքելով «Հետքի»  «Ահազանգում են ընթերցողները» հրապարակմանը` բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն մեկնել էին դեպի վայր` ուսումնասիրություններ կատարելու:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված