Շաբաթ, 16 նոյեմբերի

«2013-ի ընտրություններին Սերժ Սարգսյանը միանշանակ դնելու է իր թեկնածությունը»



Այս համոզմունքը հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա կանխավարկածային չի համարում, որ Ռոբերտ Քոչարյանն ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ Գագիկ Մինասյանը և Վազգեն Կարախանյանը նշեցին, որ պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Բանախոսները վստահություն հայտնեցին, որ գնալով մեր երկիրը ավելի կկայունա, և բացառեցին արտահերթ ընտրությունները. «Դրանք սին երազներ են: ՀԱԿ-ն այն խմբավորումն է, որը ելքեր է փնտրում` քաղաքական դաշտում իր մասնակցությունը ունենալու համար»,- նշեց Գալուստ Սահակյանը: Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերը` մասնակցելու ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում կայանալիք գագաթաժողովին: Ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի` այդ այցը արժանի մոտեցում է, հարգանք մեր պետության և նախագահի հանդեպ: Նա չժխտեց թուրքական կողմի հետ հանդիպումներ ունենալու հավանականությունը:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված