Երեքշաբթի, 12 նոյեմբերի

ՀՀԿ-ն 20 տարեկան է



Ազգային Միացյալ կուսակցության իրավահաջորդ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 20 տարեկան է: «1965թ. Սովետական Հայաստանի համար ոգեկոչման տարի էր, քանի որ առաջին անգամ նշվեց ցեղասպանության 50 ամյակը: Աստվածային մի ուժով ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց և պահանջատիրության իր խոսքն ասաց իշխանություններին և ամբողջ աշխարհին: 1966թ մի խումբ հայորդիներ` Հայկազ Խաչատրյանի գլխավորությամբ, որոշեցին ստեղծել կազմակերպություն, որը պետք է զբաղվի ազգային հարցերով», - «Հենարան» ակումբում այսօր ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Վազգեն Կարախանյանը: Նա պատմեց, որ այդպես ստեղծվել է Ազգային Միացյալ կուսակցությունը, որին հետագայում անդամագրվեցին Գագիկ Մինասյանը, Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Պարույր Հայրիկյանը: Առաջին անգամ սովետական ՊԱԿ-ի աչքի առաջ ստեղծվեց անլեգալ մի կուսակցություն, որի նպատակը հայ ժողովրդի անկախությունը ձեռք բերելն էր, նրանք տպագրում էին ընդհատակյա հոդվածներ: Վազգեն Կարախանյանը նշում է նաեւ, որ շատ փշոտ էր այդ ճանապարհը` բանտարկություններ, գնդակահարություններ և պայքարը շարունակվեց մինչև 1988թ Արցախյան ազատամարտ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ նշեց, որ այդ ճանապարհը միշտ եղել է պատասխանատու. «Պատասխանատվության զգացումը ժողովրդի և պետության առաջ երբեք մեզ չի դավաճանել: Այդ զգացումն է մեզ մղում քայլերի և թույլ տալիս լինել իշխանության մեջ, դիմակայել մարտահրավերներին և առաջ գնալ»: «Եթե այսօր մեր երազած Հայաստանը լիներ, մենք քաղաքականությամբ չէինք զբաղվի»,- նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքերով` բեռը շատ ծանր է, բայց իրենք շարունակելու են քաղաքական օրակարգը մինչև վերջ տանել. «Մեր ժառանգությունը սերունդներին լինելու է ամուր, կշռադատված պետություն»: Գալուստ Սահակյանի խոսքերով` իրենց գործունեության առավելությունն այն է, որ իրենք կան և լինելու են դեռ երկար, իսկ թերությունը` որ գործողությունները դանդաղ են ընթանում: Ըստ Գալուստ Սահակյանի` Հանրապետականը կուռ կառույց է, և իրենց կուսակցությունը նմանը չի ունեցել Հայաստանում, քանի որ իրենք քաղաքական ամենամեծ ուժն են, դրա համար էլ քննադատության են արժանանում: Հանրապետական կուսակցությունը ունի 120-125.000 անդամ, 1800 սկզբնական կազմակերպություններ, 70 տարածքային կազմակերպություններ: Ամբողջ այս տարին նվիրվելու է Հանրապետական կուսակցության 20 ամյակին, նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված