Երկուշաբթի, 09 դեկտեմբերի

«Բարգավաճ Հայաստանը» համամիտ է Սերժ Սարգսյանի հետ



««Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումը միանշանակ եղել է հստակ` ցանկացած փոխզիջում մենք պատրաստ ենք քննարկել այն դեպքում, երբ հստակ կլինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կունենա իր ինքնորոշման իրավունքն իրացնելու հնարավորություն»,- «Հետքի» հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա երկու անգամ նշեց, որ ԲՀԿ-ի այս դիրքորոշումը չի հակասում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում արտահայտած դիրքորոշմանը: «Այդ հարցազրույցում Հանրապետության նախագահը հստակ ասում է, որ առաջին հերթին պետք է լուծվի հակամարտության դրդապատճառը, իսկ դրդապատճառը ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, այսինքն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման խնդիրն է, որից հետո, այո, հնարավոր կլինի քննարկել ցանկացած փոխզիջում: Հասկանալի է, որ լուծումը ենթադրում է փոխզիջում, միակողմանի զիջում չի լինելու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով` այժմ վաղ է որեւէ փոխզիջում քննարկելը, մինչեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրը ամբողջական լուծում չի ստացել:

Գլխավոր էջ

Տպել    |  In English


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված