Կիրակի, 17 նոյեմբերի

Անահիտ Բախշյան. «Ես կուզենայի, որ մեր երկրի նախագահը ավելի շրջահայաց հայտարարություններ աներ»



«Ժառանգություն» խմբակցության Ազգային Ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանը բացասական է վերաբերում Սերժ Սարգսյանի հայտարարությանը. «Ես կուզենայի, որ մեր պետության նախագահը ավելի շրջահայաց հայտարարություններ անել, որովհետև այն տարածքները, որոնց մասին ինքը խոսում է, դրանք հայ ժողովրդի, Արցախ և Հայաստան պետությունների անվտանգության երաշխիքներն են: Այդ զիջումները հաղթող պետությանը ոչ սազական հայտարարություններ են»: Հիշեցնենք, որ երեկ սիրիական «Al Watan» թերթին տված հարցազրույցում, անդրադառնալով ազատագրված տարածքներին, Սերժ Սարգսյանն ասել է. «Հայկական կողմի փոխզիջում կարող է դիտվել Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքների վերադարձը Ադրբեջանին»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

    ավելին



    Մեկնաբանել
    Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

    Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

    Լրահոս

    Բոլոր նորությունները

    Արխիվ
    Ամենա

    Մեկնաբանված

    Կարդացված