Հինգշաբթի, 14 նոյեմբերի

Կատակի զոհը



«Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Բլեֆ» ծրագրի ռեժիսոր Արթուրը և Ջուսը միասին աշխատում են «Կոլիզեյ» համալիրում: Երկու շաբաթ առաջ` աշխատանքի ժամին` երեկոյան «Կոլիզեյ»-ում Արթուրի  կատակի պատճառով Ջուսի քիթը թեթևակի  կոտրվեց և կապտուկներ ունեցավ աչքի հատվածում: Այդ կատակի բովանդակությունը Ջուսի ծրագրի պրոդյուսեր Գոռ Հարությունյանը այսպես բացատրեց. «Պատկերացրեք երկու հոգի դեմ-դիմաց կանգնած, մեկը թույլ խփում է մյուսի ուսին, իսկ ուժեղ խփում է իր կրծքին և այդ ուժեղ խփոցից եկող ձայնը թվում է, թե դիմացինի ուսին հարվածելուց է եկել»: Արթուրը այդ անգամ կատակելիս հաշվի չէր առել տարածությունը: Այդ կատակը անելուց հետո նա Ջուսից ներողություն է խնդրել, բայց այդ պահին երգչուհին հիստերիայի մեջ է եղել և որևէ ներողություն չի լսել: Գոռ Հարությունյանը նաև նշեց, որ Արթուրին պատասխանատվության չեն ենթարկի, միայն առաջարկել են, որպեսզի Ջուսի ծրագրի մեջ նրանից ներողություն խնդրի, իսկ Արթուրը դեռևս չի ընդունել այդ առաջարկը: Այժմ Ջուսը նեղացել է Արթուրից և չի խոսում վերջինիս հետ: Գոռ Հարությունյանը նշեց նաև, որ իրենց նպատակը ամենևին էլ Արթուրին ստորացնելը չէ, այլ երբ տղամարդը այդպես վատ կատակ է անում, պետք է ներողություն խնդրի: Կապտուկների պատճառով Ջուսի տեսահոլովակի նկարահանման  աշխատանքները հետաձգվեցին: Պրոֆեսիոնալ  դիմահարդարի շնորհիվ հաջողվել է կապտուկները  ծածկել և այսօր երգչուհին իր տեսահոլովակն է նկարահանում:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված