Կիրակի, 17 նոյեմբերի

Կարինե Դանիելյան. «Այսօր մենք հիմք ենք դնում վաղվա էկոլոգիային»



Օրերս Ինդոնեզիայում կայացել է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի «Յունետ» կառավարման խորհրդի տարեկան համաժողովը: Այդ համաժողովին երկրներին ներկայացնում են բնապահպանության նախարարությունների և հ/կ-ների ներկայացուցիչները: Եվրոպական տարածաշրջանը ներկայացրել է Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը: «Կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ, անտառների կորուստ: Մոլորակում վիճակը գնալով սրվում է: Դա անդրադառնում է նաև առողջության վրա: Քննարկվեց, թե նանոտեխնոլոգիան ինչ ազդեցություն է ունենում մարդու առողջության վրա: Այսօրվա էկոլոգիան վաղվա էկոնոմիկան է, և այսօր մենք հիմք ենք դնում վաղվա էկոլոգիային: Մեր տնտեսությունն այսօր գերսպառող է»,- այսօր կազմակերպված ասուլիսին, անդրադառնալով համաժողովին, ասաց Կարինե Դանիելյանը: Ըստ բնապահպանի` Հայաստանում միջազգային և ազգային գործընթացները 2 տարբեր հարթություններում են, և մենք թեև ստորագրում ենք բոլոր ծրագրերը, ստանձնում պարտավորություններ, բայց գնում ենք հակառակ ուղղությամբ: «Այս տարի «Ռիո + 20» գործընթացի վերաբերյալ մենք պետք է հորդորենք մեր կառավարությանը ավելի ակտիվ լինել: Ես կարող եմ որպես օրինակ նշել «Ռիո + 10»-ը, որի շրջանակներում պետք է երկրները ներկայացնեին բնապաhպանության ոլորտում կատարած իրենց աշխատանքները: Մեկ տարի մեր իշխանական կառույցները բացարձակ չէին պատասխանում ՄԱԿ-ի հարցումներին»,- ասաց Կարինե Դանիելյանը: Նա հիշեցրեց, որ այդպիսով Հայաստանը հայտնվել էր ՄԱԿ-ի «սև ցուցակում»: «Ռիո + 10»-ի պատմությունը, նրա հավաստմամբ, վերջացել է նրանով, որ ՄԱԿ-ի գլխավոր քարուղարությունը նամակ է հղել «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ին և խնդրել, որ վերջինը քարտուղարությանը տեղեկացնի ոլորտում զարգացումների մասին, մինչ կառավարության` գործընթացին միանալը: Մայրաքաղաքը, բնապահպանի հավաստմամբ, էկոլոգիապես ծանր վիճակում է: Այդ պատճառով հ/կ-ն Երևանի քաղաքապետարանի հետ ստեղծելու է էկոլոգիական խորհուրդ` «Երևանում ինչ հնարավոր է փրկելու համար»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված