Երկուշաբթի, 16 դեկտեմբերի

Պատվիրակության մասնակցությունը` խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում



Առաջին անգամ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցում է ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկմանը: Նախորդ տասը տարիների ընթացքում 4 նմանատիպ բանաձև է ընդունվել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից և որևէ պատվիրակություն երբևէ չի մասնակցել: Պատվիրակության կազմում ԱՄՆ մեկնած Կորյուն Նահապետյանը և Արտակ Զաքարյանը դա գնահատեցին իբրև Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության ձեռքբերում: Հրավերքը եղել է պաշտոնական, կոնգրեսականները  հրավիրել են Խորհրդարանական պատվիրակությանը, պատվիրակությունը ԱՄՆ գործուղվել է ԱԺ-ի կողմից պետական միջոցներով: Պատերազմի վերսկսվելու դեպքում Արտակ Զաքարյանը պատրաստ է թողնել իր պատգամավորական մանդատը և գնալ մարտի դաշտ, իսկ Կորյուն Նահապետյանը նման վտանգ չի տեսնում, բայց ասաց, որ ինքը ևս կգնա կռվի դաշտ: Բանախոսների կարծիքով`Թուրքիայի համար ճիշտ ժամանակն է արձանագրությունները ընդունելը: «Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ի կողմից բանաձևի ընդունման գործընթացը չի վտանգի սկսված մեկ այլ գործընթաց, և Թուրքիան դա որպես պատրվակ չի ընդունի` կանխելու արձանագրությունների վավերացումը, իսկ մենք այդ արձանագրությունները կվավերացնենք Թուրքիայի վավերացնելուց հետո»,- նշեցին բանախոսները:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված