Հինգշաբթի, 21 նոյեմբերի

«Եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը, չէին լինի Թուրքիայի այսօրվա սահմանները»



«Մարդկության պատմությունը ապացուցել է, որ ամեն տեսակ շահերից բարոյականությունը վեր է, և դա երեկ էլ ապացուցվեց: Ինձ համար շատ ավելի կարևոր է մեր պահվածքը»,- ասաց պատմաբան, հայկական ճարտարապետության մասնագետ Սամվել Կարապետյանը: Ըստ նրա` թե բանաձևի ընդունումը մեզ ինչ կտա, կախված է մեզանից: Սամվել Կարապետյանը մեծ ցավ է ապրում` տեսնելով, որ մեր հասարակությունը պահանջատեր է, բայց լուր չունի իր պահանջածից. «Մենք հայրենանվեր ժողովուրդ չենք, օրինակ` ջահերով երթի ժամանակ երեխաները գոռում են` ճանաչում, իսկ հետո իրար հարցնում են, թե ինչի են գոռում` ճանաչում»: Պատմաբանի կարծիքով` Թուրքիան մեծագույն ցնցումների մեջ կընկնի, քանի որ սա հարվածում է այդ պետության հիմքին, և քանի որ այդ երկրի սահմանները ստեղծվել են ցեղասպանության արդյունքում. «Եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը, չէին լինի Թուրքիայի այսօրվա սահմանները: Պետությունը հիմնել են դրա հաշվին: Երևակայեք հիմա թուրքի վիճակը»: Սամվել Կարապետյանի պապին թուրքերն են սպանել, և նրան չի բավարարում միայն թուրքերի ներողություն խնդրելը: Նրա կարծիքով` պետք է համբերենք և սերնդեսերունդ փոխանցենք ազգային դաստիարակությունը,  որ մեր երեխաները ճանաչեն մեր երկիրը, որովհետև երբ ճանաչում են, նվիրվում են. «Շատ կարևոր է հայրենաճանաչ սերունդ ունենալը»,- ասաց նա:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված