Չորեքշաբթի, 13 նոյեմբերի

«Բանաձևի ընդունումը միայն հոգեբանորեն ազդեց Թուրքիայի վրա»



«Մենք այսօր առիթ ունենք շնորհավորելու ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովին առ այն, որ նրանք կարողացան քայլել համահունչ ժամանակակից քաղաքակրթության նորմերին, առ այն, որ կարողացան իրենց վերահաստատել` որպես մարդու իրավունքների ջատագով և պաշտպան: Նրանք կարողացան տուրք չտալ պրակտիկ քաղաքականության հրամայականներին, այլ վեր կանգնեցին դրանից և հասան մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման մակարդակին»,- այսօր «Հայելի»-ում հայտարարեց «Տարածաշրջանային ինտեգրացիա և կոնֆլիկտների լուծում» կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը: Նա նշում է, որ մեզ շնորհավորելու առիթ չկա, որովհետև ինքը չի կարծում, թե հայերը սա անում են սեփական շահերից ելնելով: Ըստ Լ. Սարգսյանի` նրանք մղում են համամարդկային պայքար, որպեսզի այլևս եղեռն չլինի. «Մեր խնդիրը երկրի կատարելագործումն է, երկիրը ժողովրդական դարձնելը, իսկ Եղեռնին հետամուտ լինելը կարևորագույն հանգրվան է այդ ճանապարհին, պատմական արդարության հաստատումը»: Վերջինի կարծիքով` թուրքերը մերժման քաղաքականությունից պետք է անցնեն ներողություն խնդրելու քաղաքականությանը, իսկ հայերը պետք է ոչ միայն աշխարհին կոչ անեն հարգել մարդու իրավունքները, այլև երկրի ներսում էլ լինեն ժողովրդավար, իրենք էլ հարգեն մարդու իրավունքները: Ըստ Լյուդմիլա Հարությունյանի` Ցեղասպանության ճանաչման համար Թուրքիան պետք է փոխվի. այսօր նա պատրաստ չէ ճանաչելու Եղեռնը: Լյուդմիլա Հարությունյանը ուշադրությամբ հետևել է բանաձևի ընդունմանը և արձանագրում է, որ Թուրքիան մեկնաբանություններից անցավ Էրդողանի ճառին, որում շատ էր հնչում «դեմոկրատիա» բառը: Հայ-թուրքական հարաբերություններ, ըստ նրա, գոյություն չունեն: Թուրքիան վաղուց պետք է սահմանները բացեր: Իսկ հայ-թուրքական հարաբերությունները դեռ պետք է ստեղծվեն, և բոլորը ինչ-որ բան պետք է զիջեն: Բանաձևի ընդունումը, բանախոսի կարծիքով, միայն հոգեբանորեն ազդեց Թուրքիայի վրա` հասկանալու, որ Եղեռնի ճանաչման ժամանակը գալիս է: Բանաձևի ընդունումը մեծ տարբերություններ չի մտցնի թուրք-ամերիկյան հարաբերություններում. «Սա դեմքի պահպանման մի քայլ է»,- ասաց նա:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված