ՈՒրբաթ, 15 նոյեմբերի

Ռ. Պետրոսյանը խոստանում է, որ գազի թանկացումը չի ծանրանա կարիքավոր բնակչության ուսերին



ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանն այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին խոստացավ, որ ՀՀ կառավարությունն անպայման միջոցներ կձեռնարկի, որ գազի գնի բարձրացումը չծանրանա կարիքավոր բնակչության ուսերին և փոխհատուցվի պետության կողմից: Որպես իրավաբան` Ռաֆիկ Պետրոսյանը նշեց, որ յուրաքանչյուրն էլ իրավունք ունի դիմելու Վարչական դատարան` պարզելու, թե որքանով օբյեկտիվորեն է սահմանվել տվյալ գինը: Ասուլիսի մյուս բանախոսը` Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, ասաց. «Մենաշնորհների երկիր Հայաստանում որևէ կազմակերպություն չի կարող դատը շահել: Հայաստանում չկա արդար ճանապարհով դիզված հարստություն, որը կոռուպցիայի հետ կապ չունենա. միակը «Ռոյալ Արմենիան» է, որի տնօրենն այժմ բանտում է: Չկա ընդդիմադիր այն ուժը, որը կարողություն կունենա ներազդելու այդ պրոցեսի վրա: Միակենտրոն երկիր ենք, իշխանությունը, որը մեր տնտեսական և քաղաքական վերնախավն է, ինքն է որոշում այս կամ այն գինը»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված