Երեքշաբթի, 19 նոյեմբերի

Պատվաստումների կարիք դեռևս չկա



Փետրվար ամսվա ընթացքում խոզի գրիպի նոր դեպքեր չկան, չնայած հետազոտությունները շարունակվում են` ելնելով կասկածելի դեպքերից: Այս մասին այսօր «Հետք»-ին ասաց Պետական հիգիենիկ համաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը. «Առողջապահության նախարարության կողմից հրապարկված 119 խոզի գրիպի դեպքերից հետո հաստատված դեպքեր չկան»: Սեզոնային գրիպի, սուր շնչառական հիվանդությունների և թոքաբորբերի հետ կապված ամենօրյա մոնիտորինգը ևս շարունակվում է: Սուր շնչառական հիվանդությունները և թոքաբորբերի վիճակագրությունը մյուս ամիսների, ինչպես նաև 2009թ նույն ժամանակահատվածի հետ համեմատելով` Լիանա Թորոսյանը նշում է, որ աշխուժացում չկա, և ցուցանիշը նույն մակարդակի վրա է գտնվում: Սեզոնային գրիպի հետ կապված փետրվար ամսվա վերլուծությունը դեռևս ամփոփման փուլում է: Նախատեսվում էր հունվարի վերջին սկսել պատվաստումներ խոզի գրիպի դեմ. առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանն իր ասուլիսում ևս նշել էր, որ պատվաստումները կլինեն մինչև ամսվա վերջ: Լիանա Թորոսյանը նշում է, սակայն, որ դեռևս շարունակվում են քննարկումները, և պատվաստումներ դեռ նախատեսված չեն, քանի որ հիմա անհրաժեշտություն չկա: Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետը նշեց նաև, որ հնարավոր է նաև պատվաստումներ չլինեն:

Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված