Կիրակի, 17 նոյեմբերի

Մարզերից Երեւան չեն փոխադրում



Այսօրվա հանրահավաքի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը պարբերաբար տեղեկություններ է ստանում իշխանությունների կողմից մարզերի բնակչությանը հանրահավաքին մասնակցելուց հետ պահելու մասին: ՀԱԿ-ի մամլո խոսնակ Արման Մուսինյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ մարզային տրանսպորտային ընկերություններին և անհատ փոխադրողներին հրահանգվել է մարտի 1-ին դադարեցնել ուղեւորափոխադրումը Երեւան: Այս մասին ՀԱԿ-ը տեղեկություններ է ստացել է իր տարածքային գրասենյակներից, ակտիվիստներից: Օրինակ` ըստ ՀԱԿ-ի տեղեկությունների` առավոտվանից Կիրովական քաղաքի մուտքի մոտ ոստիկանությունը հավաքված է և ստուգում է բոլոր մեքենաները: Երեկ Գառնի-Երեւան ուղեգծի վարորդներից մեկը «Հետքին» ասել է, որ իրենց տնօրենը ժողով է անելու, որպեսզի ցուցումներ տա, թե ինչպես աշխատեն հանրահավաքի օրը:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ
Ամենա

Մեկնաբանված

Կարդացված